28 Հունիսի, Saturday, 2025
KFC

Երեխաներ են առևանգում. ոստիկանությունը հանգստացնում է

«Վանաձորում երեխաներ են առևանգում, որից հետո հանում են երիկամները, իսկ մահացած փոքրիկներին թողնում փողոցում ու հեռանում»: Վերջին օրերին նմանատիպ ահազանգեր են ստացվում : Քաղաքացիները պնդում են՝ երեխաներ են կորել: Երեկ էլ նմանատիպ ահազանգեր ստացվեցին նաև մարզի Թումանյանի տարածաշրջանի գյուղական համայնքների բնակիչներից, ովքեր նշում էին, թե իրենց գյուղի երեխաներին գողանում են գնչուները, ովքեր գյուղ են ժամանել գուշակություն անելու նպատակով:

Ստեղծված խուճապն ավելի է սրվել, երբ ոստիկանությունը պլանային ծառայություն է սկսել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի սկզբնամասում: Խուճապահար բնակիչներին թվացել է, թե ոստիկանության զինված ծառայությունը կապված է երեխաների գողությունների հետ: Այս ամենի հետ կապված Lorinews.am-ը զրուցել է ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ, ով ևս մեկ անգամ հերքեց նման լուրերը, նշելով, որ նմանատիպ խոսակցությունները սկսել են դեռևս Արմավիրի մարզից, երկու օր առաջ տարածվել Շիրակի, այսօր էլ արդեն Լոռու մարզում.

«Նման բան բացառվում է, չի կարող նման բան լինել»,- Ահարոնյանը մեկ անգամ ևս հորդորեց չհավատալ նմանատիպ խոսակցություններին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ