Տուն, որ արժե 100 միլիոն դոլար /ֆոտոշարք/

Մոսկվայում հայտնի Ռուբլյովկայի Նիկոլինո գյուղում վաճառքի է հանվել մի առանձնատուն, որն արժե 100 միլիոն դոլար, հայտնում է fishki.net-ը։
Տարածքը` 2,3 հազար քմ է։ Տունն ամբողջությամբ ոսկեզօծ է, իսկ ոճը` բարոկկո ժամանակաշրջանի պալատների է նման։ Որոշ սենյակներում հատակը բնական մարմարից է։ Ամբողջ տունը կահավորված է կաղնու և կարմիր փայտից։