23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Վարունգը մնաց գյուղացու վրա

Hanaran-ը ավելի վաղ անդրադարձել էր Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում առկա վարունգի մթերման հետ կապված խնդրին: Շուրջ 10 տոննա վարունգը շարունակում է չմթերված մնալ, քանի որ  մի քանի գործարարներ, մասնավորապես «Մապ»-ը. «Արտֆուդ»-ը և «Էջմիածնի պահածոների գործարան» ԲԲԸ-ն հրաժարվում են մթերել վարունգի բերքը:

Հիշյալ խնդրի շուրջ Henaran-ը փորձեց կապ հաստատել վերոնշյալ երեք գործարանների հետ:

«Մապ» գործարանի ընդունարանից մեզ հայտնեցին, որ հարցին կարող է միայն տնօրենի օգնականը պատասխանել, սակայն վերջինս այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին:

«Արտֆուդ» գործարանի մթերման բաժնի աշխատակիցն էլ հորդորեց աշխատել նորագույն տեխնոլոգիային համահունչ և նամակ ուղարկել: Իսկ երբ ասացինք, որ խնդիրը ժամանակավերպ կդառնա,  նամակի դեպքում մեր հարցումն այլևս անտեղին կլինի, պատասխանատուն նշեց՝ հիմա իր տեղը հարմար չէ, չի կարող որևէ  բան ասել:

Էջմիածնի պահածոների գործարանում էլ պարզվեց` ոչ մի աշխատակից չկա, որ իրավասու է խոսել մեզ հետ. ոչ տնօրենը, ոչ տեղակալները տեղում չէին, իսկ երբ կլինեին, այդ մասին չգիտեր ոչ ոք:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ