Միգրանտային ճգնաժամ: 13 մարդ մահացել է Թուրքիայում լաստանավային բախումից
«Առնվազն 13 միգրանտներ, այդ թվում, երեխաներ, մահացան իրենց նավակի և լաստանավի բախման հետևանքով, որը դուրս էր գալիս Թուրքիայից և շարժվում հունական Լեսբոս կղզի»,- հայտարարել է թուրքական Չանաքալե նավահանգիստի առափնյա պահակախումբը: Հերթական դժբախտ պատահարը գրանցվել է սեպտեմբերի 20-ին:
Արդեն տասնյակ մարդկային կյանքեր խլած դեպքերը, սակայն, միգրանտների համար կանգ առնելու ազդակ չեն հանդիսանում: Նրանք շարունակում են փախնել Իրաքի, Սիրիայի և Աֆղանստանի հակամարտությունից:
Հազարավոր միգրանտներ շարունակում են հատել սահմանը հարավային Եվրոպայում, շատերն այժմ անցնում դեպի Ավստրիա: Ավստրիական պաշտոնյաները BBC-ին հայտնել են, որ ակնկալում էին 20,000 շաբաթ-կիրակի օրերին:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն կմեծացնի ամբողջ աշխարհի փախստականների ընդունման թիվը 2015 թ.-ին 70.000-ից հաջորդ տարի 85,000-ի և 100.000` 2017թ.-ին:
Իսկ Լեհաստանի վարչապետ Եվա Կոպաչը նշել է, որ իր երկիրը կարող է ընդունել միայն «խորհրդանշական» թվով փախստականների:
Արմինե