06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Որտեղ է ճշմարտությունը. արյունոտ սեպտեմբերի 11-ից 16 տարի անց /վիդեո/

16 տարի առաջ` 2001-ի սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում պայթեցվեցին 11 թիվը հիշեցնող երկվորյակ-աշտարակները: Ահաբեկիչները երկու ուղևորատար օդանավ ուղղեցին Նյու Յորքի համաշխարհային առևտրային կենտրոնի զույգ աշտարակների վրա: Այդ օրն առավոտյան, ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների, «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման 19 գրոհայիններ 4 օդանավ էին առևանգել, որոնցից երկուսն ուղղել էին նյույորքյան Մանհեթենի հարավային հատվածում տեղակայված զույգ աշտարակների վրա: Երրորդ օդանավն ուղղվել էր դեպի Պենտագոն, իսկ չորրորդը` ընկել Փենսիլվանիա նահանգում, երբ օդանավի ուղևորներն ու անձնակազմը փորձել էին ահաբեկիչների ձեռքից խլել օդանավի կառավարումը:

Ահաբեկչության հետևանքով զոհվել է մոտ 3.000 մարդ: ԱՄՆ հատուկ ծառայությունները այս ողբերգության համար մեղադրեցին «Ալ-Կաիդա» խմբավորմանն ու անձամբ նրա ղեկավար Ուսամա բին Լադենին:

«Աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ» Բին Լադենն ամերիկացիների հատուկ գործողության արդյունքում սպանվեց 2011-ի մայիսի 2-ին:

Ամեն տարի այս օրը Նյու-Յորքում հիշատակի միջոցառումներ են տեղի ունենում, որոնք հիմնականում անց են կացվում այն վայրում, որտեղ կանգնած էին զույգ աշտարակները, ընթերցվում են ահաբեկչության զոհերի անունները:

Սակայն հիմա, ողբերգությունից 14 տարի անց, դեռ ամեն ինչ պարզ չէ: Տարիներ առաջ World Public Opinion կազմակերպության իրականացրած հարցումը,  որն անցկացվել էր 17 երկրներում, ցույց էր տվել, որ մարդկանց մեծ մասը հավատում է այն վարկածին, թե սեպտեմբերի 11-ը Բեն Լադենի ձեռքի գործն է: Հարցվածների միայն 46 տոկոսն է հավատում «Ալ Քաիդայի» մեղսակցությանը: 15 տոկոսը հավատում էր մյուս` նույնպես շատ շրջանառվող վարկածին, թե ահաբեկչական հարձակումը կազմակերպել է հենց ԱՄՆ կառավարությունը, որպեսզի արդարացնի Իրաքի դեմ հարձակվելու ծրագրերը: Հարցման մասնակիցների 7 տոկոսի կարծիքով՝ մեղավորը Իսրայելն է:

Ամիսներ առաջ ԱՄՆ հատուկ ծառայության աշխատակից Սիմոն Կոցը սենսացիոն հայտարարություն արեց: Նա նշել էր, որ սեպտեմբերի 11-ը իրականում հսկայական հատուկ օպերացիա էր, հայտնում է ren.tv-ն: Նա հայտարարել էր, որ ինքը անհերքելի ապացույցներ ունի, որոնք կներկայացնի սեպտեմբերին, դրանք, նրա խոսքով, բացահայտելու են ճշմարտությունն ու լույս սփռեն այս ողբերգական իրադարձությունների վրա:

Սակայն օրեր առաջ` սեպտեմբերի 3-ին, Կոցը մահացած հայտնաբերվեց Լոնդոնի իր բնակարանում…

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ