24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Գողացված ապրանքը “մատնել է” գողին

Անգլիական Սոմերսեթ կոմսության դատարանում քննարկվել է նոութբուքի գողության մի դեպք, որի մեղավորին հաջողվել է պարզել գողացված ապրանքի վրա տեղադրված հսկման սարքի միջոցով:

Ինչպես հայտնել է տեղի ոստիկանական բաժանմունքը, գողին գտել են այն բանից հետո, երբ նոութբուքը տիրոջ էլեկտրոնային փոստին է ուղարկել իր գտնվելու վայրի կոորդինատները, ինչպես նաեւ 19-ամյա հանցագործ Ռաստին Հալաջիի  նկարը` քնած վիճակում:

Հանցագործի որոնումները հնարավոր են դարձել “Prey” ծրագրի շնորհիվ, որը նոութբուքի տերն ակտիվացրել է` հասկանալով, որ այն անհետացել է:

Երիտասարդն ստիպված է գողության համար հասարակական աշխատանքներ կատարել եւ պարետային ժամ պահպանել:

“Prey”-ի նման ծրագրերը թույլ են տալիս սարքավորումների տերերին հետեւել նրանց գտնման վայրին, իմանալ Wi-Fi կետերի կոորդինատները, որոնց միացել է իրենց համակարգիչը, ինչպես նաեւ ուղարկել շրջապատող տարածքի լուսանկարը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ