11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօր “ուրբաթ 13” է

Վերջին ժամանակներում  շատերն սկսել են պնդել (հավանաբար Դեն Բրաունի “Դա Վինչիի Կոդը” բեսթսելլերից հետո) , որ “ուրբաթ 13” հասկացությունը կապված է Տամպլիերի տիտղոսը կրող ասպետներից մեծ մասի ձերբակալման հետ:

Եվ, իրոք, նրանց ձերբակալել է ֆրանսիացի Ֆիլիպ 4-րդ արքան 1307-ի հոկտեմբերի 13-ին: Ֆրանսիացի պատմաբան Ռոբեր Ամբելեն, գրելով տամպլիերների մասին, նշել է, որ օրը պատահական չէ ընտրված: Արքան ընտրել է ուրբաթը` որպես Քրիստոսի խաչելության օր, իսկ 13-ը` որպես անհաջող օր: Պատմաբանն ավելացրել է, որ 13-ը անհաջող օր էր նաեւ Հոմերոսի  եւ Ցիցերոնի մոտ, որ Խորհրդավոր ընթրիքին մասնակցել է 13 հոգի` ներառյալ Հուդան:

Աշխարհի շատ երկրներում “ուրբաթ 13”-ը ոչ թե սովորական սնահավատություն է, այլ լուրջ հավատամք: Անգլիայի կինոթատրոններում 13 համարի նստատեղ չկա, իսկ Ֆրանսիայում, եթե ճաշին հավաքվում է 13 մարդ, ապա 14-րդ աթոռի վրա խրտվիլակ են դնում եւ սպասարկում, ինչպես մնացածին: Գերմանիայի, Ավստրիայի եւ Սկանդինավիայի երկրների ինքնաթիռներում 13 համարի ոչ կարգ կա, ոչ էլ նստատեղ:

Իսկ ահա Իսպանիայում եւ Պորտուգալիայում ուրբաթը համարում են հաջողակ օր, քանի որ Կոլումբոսն սկսել է իր ճամփորդությունը, որի ժամանակ հայտնաբերել է Ամերիկան, հենց ուրբաթ օրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ