18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Սերմնահեղուկի տնային բանկ” /վիդեո/

ԱՄՆ-ում բնակվում է մի տղամարդ, որը 14 երեխաների հայր է, բայց պնդում է, որ երբեք սեքսով չի զբաղվել, հայտնում է “NEWSruIsrael”-ը: Համակարգչային անվտանգության գծով մասնագետ Տրենտ Արսենոն հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, երբ սննդամթերքի եւ դեղամիջոցների ԱՄՆ վարչությունը պահանջել է փակել նրա բիզնեսը` “սերմնահեղուկի տնային բանկը”: Վարչության խոսքով` նմանատիպ “ապրանք” պահելը հակասում է ընդունված ստանդարտներին:

Սակայն Տրենտի հանդեպ յուրօրինակ ուշադրություն է առաջացել հատկապես այն բանից հետո, երբ մի հեռուստաշոուի ժամանակ Արսենոն հայտնել էր, որ ինքը 14 երեխաների կենսաբանական հայր է, սակայն երբեք չի զբաղվել սեքսով:

36-ամյա դոնորը նշել է, որ գուցե մինչեւ 40-ամյակն իր երեխաների թիվը 15-ի հասնի, սակայն ինքը հավանաբար կույս մնա: Նման խոսքերից հետո կանայք սկսել են ծափահարել նրան, իսկ Արսենոն զարմացել է նրանց ոգեւորության վրա: Շոուի ժամանակ Տրենտին ցույց են տվել 2 տարեկան մի երեխայի, որի կենսաբանական հայրը նույնպես ինքն է: Նա հուզվել է եւ ուրախություն հայտնել, որ երեխային են փոխանցվել իր գեները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ