Տղամարդը եւ կինը ինտիմ մտերմության պահին. էրոտիկ արձանի տեղադրումը բուռն արձագանք է ստացել /վիդեո/
Բաթումիի իշխանությունները հերքել են այն լուրը, ըստ որի, իբր թե, քաղաքում ծրագրում են տեղադրել էրոտիկ բովանդակությամբ արձան, հայտնում է “Новости-Грузия”-ն:Արձանի տեղադրման շուրջ թեժ քննարկումները չեն զիջել ամենահրատապ քաղաքական թեմաների քննարկումներին:
Նման տեղեկությունն ավել վաղ տարածել էր տեղի ընդդիմադիր Աշխատանքային կուսակցության ներկայացուցիչ Դավիդ Ռոբակիձեն: Նրա խոսքով` քաղաքում կհայտնվի արձան, որը պատկերում է տղամարդուն եւ կնոջը` ինտիմ մտերմության պահին: Սոցկայքերում նույնիսկ տարածվել է ենթադրյալ արձանի նկարը:
Ռոբակիձեն պնդել էր, որ արձանը կտեղադրվի “Ալի եւ Նինո” կոմպոզիցիայից ոչ հեռու: Այս քանդակն իրենից ներկայացնում է տղամարդու եւ կնոջ արձաններ, որոնք մոտենում են միմյանց, միահյուսվում եւ կրկին բաժանվում:
Լեյբորիստը հայտարարել է, որ արձանը կտեղադրվի այն առիթով, որ, իբր թե, Վրաստանը միացել է “տղամարդու եւ կնոջ սեքսուալ իրավունքների հավասարության” մասին ինչ-որ կոնվենցիայի, ինչն ընդունվել է պառլամենտի կողմից` Ամանորից մի քանի օր առաջ:
Իրականում, դեկտեմբերին պառլամենտն ընդունել է միայն “Կանանց, խաղաղության եւ անվտանգության մասին” ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումը:
http://youtu.be/84jvK1rws40