Աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ` ըստ “The Time”-ի
Ամերիկյան “The Time” լրագիրը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդկանց ամենամյա վարկանշային աղյուսակը: Ավելի քան 80 տարի` սկսած 1926-ից, “The Time”-ը հայտնում է աշխարհին ամենակարեւոր անձանց անունները:
Աղյուսակում հայտնվում են այն մարդկանց անունները, որոնց իշխանությունը, տաղանդը կամ բարոյական կերպարը ինչ-որ կերպ փոխում են աշխարհը: Նրանք ներկայացվում են 5 անվանակարգերում` “Դերասաններ եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ”, “Առաջնորդներ եւ հեղափոխականներ”, “Հերոսներ եւ կուռքեր”, “Գիտնականներ եւ մտածողներ”, “Հեղինակներ եւ հսկաներ”: Նոր ցանկի մեջ են հայտնվել 71 տղամարդ եւ 29 կին` 29 երկրներից:
Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ցանկում են հայտնվել Լեոնարդո դի Կապրիոն, Մարտին Սկորսեզեն, Ջասթին Թիմբերլեյքը եւ այլոք: Ազդեցիկ առաջնորդների ցանկում են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը:
Հերոսների եւ կուռքերի շարքում հայտնվել են Ջորջ Քլունիի, Թիերի Անրիի եւ Գարի Կասպարովի անունները: Հեղինակներից նշվել են “YouTube”-ի հիմնադիրներ Չեդ Հերլին եւ Սթիվ Չենը, ինչպես նաեւ “Apple”-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը: Գիտնականների ցանկում են Ալբերտ Գորը եւ NASA-ի առաջատար մասնագետ Ալան Սթերնը:
Ուշագրավ է, որ վերջին 4 տարիների ընթացքում առաջին անգամ ցանկի որեւէ ենթաբաժնում չի հայտնվել Ջորջ Բուշի անունը: Ցանկում չկա նաեւ Վլադիմիր Պուտինը: