19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Այսօր Գրկախառնության միջազգային օրն է /վիդեո/

Այսօր Գրկախառնության միջազգային օրն է: Այս տոնն սկսել են նշել 70-ականներին Արեւմտյան Եվրոպայի ուսանողները:

Այս օրը տղաները եւ աղջիկները պարտավոր են գրկախառնվել` առանց հետին մտքերի եւ ապագայի մասին որեւէ ծրագրերի:

Կարելի է գրկախառնվել նաեւ անծանոթների հետ, քանի որ դա ոչ միայն հաճելի է, այլ նաեւ օգտակար: Գրկախառնվելը խթանում է կենտրոնական նյարդային համակարգը, բարձրացնում է հեմոգլոբինի  եւ օկսիտոցինի մակարդակն արյան մեջ, ինչը խթանում է մյուս մարդկանց հանդեպ լավ վերաբերմունքին:

Հոգեբանները պնդում են, որ մարդուն գրկելը լավագույն միջոցն է` պարզելու ձեր վերաբերմունքը նրա հանդեպ: Իսկ գիտնականները պարզել են, որ երջանիկ լինելու համար մարդուն անհրաժեշտ է օրական առնվազն 8 անգամ գրկախառնվել: Եվրոպացիները մեկ ժամվա ընթացքում միմյանց են հպվում միջինը 100 անգամ, իսկ ամերիկացիները` 2 կամ 3 անգամ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ