04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Անջելինա Ջոլին սպասում է յոթերորդ երեխային, բայց սա նրա չորրորդ հղիությունն է

Արեւմտյան մամուլի տեղեկություններով` Անջելինա Ջոլին ներկայումս երեք ամսական հղի է:  Ըստ հրապարակումների,  նա առայժմ չի ցանկանում այդ մասին պաշտոնապես հայտարարել, բայց մտերիմ ընկերներին արդեն պատմել է:  “Նա վայելում է հղիության յուրաքանչյուր րոպեն: Դերասանուհու մոտ տոքսիկոզ կա, բայց Ջոլին համոզված է, որ երեխայի համար արժե դիմանալ”,-գրում է մամուլը:

Բացի այդ, ասում են, Ջոլին եւ Փիթը իրենց հսկայական առանձնատան մի սենյակը ձեւափոխում են երեխայի համար:

Սակայն “Ոսկե գլոբուս”-ի հանձնման երեկոյի ժամանակ, որը տեղի է ունեցել Լոս-Անջելեսում, Անջելինան կիպ, ընդգծող զգեստով է ներկայացել, եւ նրա կառուցվածքում որեւէ փոփոխություն չի նկատվել:

Եթե Ջոլիի հղիության լուրը հաստատվի, սա կլինի Ջոլի-Փիթ զույգի յոթերորդ երեխան: Հիշեցնենք, որ զույգն ունի երեք հարազատ եւ երեք որդեգրած երեխա: Իսկ անձամբ Անջելինան բազմիցս հայտարարել է, որ իրեն դուր է գալիս հղի վիճակը, եւ որ ինքն ու Փիթը սիրում են մեծ ընտանիք:

Միաժամանակ դերասանուհին հայտարարել է, որ  չեն պատրաստվում սահմանափակվել վեց երեխայով:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ