Շունը պոկել է երեխայի ականջը /վիդեո/
Անգլիացի 6 տարեկան աղջնակին շունն այնպես է կծել, որ պոկել է ականջի մի մասը: Երեխան նաեւ պարանոցի եւ ուսի վնասվածքներ է ստացել:
Ականատեսները պատմել են, թե ինչպես է երեխայի հայրը հարվածում շանը եւ փորձում փրկել աղջկան, որը օգնության է կանչել մորը:
Երեխային տարել են Էսեքսի հիվանդանոց եւ վիրահատել: Բժիշկները կարծում են, որ նրա սպիները կմնան ողջ կյանքի ընթացքում:
Ոստիկանությունը միջադեպից հետո ժամանել է դեպքի վայր, սակայն ոչ սեւ-սպիտակ շունը, ոչ էլ նրա տերը այնտեղ չեն եղել:
http://youtu.be/FsNrTrReD8o