10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Էմի Ուայնհաուսը Ժան-Պոլ Գոտիեի մուսան է դարձել /վիդեո/

Ֆրանսիացի մոդելավորող Ժան-Պոլ Գոտիեն ներկայացրել է իր նոր` գարուն-ամառ-2012 հավաքածուն, որի համար ներշնչանք է հանդիսացել վաղամեռիկ երգչուհի Էմի Ուայնհաուսը: Հավաքածուն ներկայացվել է Փարիզում:

Մոդելները պոդիում էին դուրս եկել Ուայնհաուսի երգերի ներքո` երգչուհու սանրվածքով եւ աչքի ընկնող դիմահարդարումով, որով հայտնի էր ռետրո-սոուլ ոճի երգչուհին: Մոդելներից մեկը հայտնվել է պոդիումին նույնիսկ ծխախոտով:

Ինչ վերաբերում է հավաքածուին, այն նույնպես հարուստ է եղել Էմիին հիշեցնող տարրերով` կորսետով զգեստներ, 50-ականների կիսաշրջազգեստներ:

Ուայնհաուսի ոճը միշտ էլ մոդելավորողների ուշադրության կենտրոնում էր: Կենդանության օրոք նա համագործակցել է “Fred Perry” ընկերության հետ, նույնիսկ համատեղ մի հավաքածու է ստեղծել:

Երգչուհին վախճանվեց 2011-ի հուլիսին` 27 տարեկանում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ