Սիրիայում իրավիճակը սրվում է /վիդեո/
Ըստ վերջին տվյալների` 2 օրվա ընթացքում Սիրիայի անվտանգության ուժերի կողմից սպանվել է նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի ընդդիմադիրներից գրեթե 120 մարդ:
Ինչպես հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը, Սիրիայում գտնվող Արաբական երկրների լիգայի դիտորդները հայտնել են, որ այս շաբաթ բռնությունների նշանակալի աճ է գրանցվել: Խոսքը հիմնականում վերաբերում է Հոմս եւ Համա քաղաքներին:
Նախօրեին սիրիական ոստիկանությունը ցրել է ցուցարարներին Դամասկոսում եւ նրա արվարձաններում, որոնք փորձել են գրոհ կազմակերպել նախագահին պաշտոնանկ անելու պահանջով:
Հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել նաեւ Հալեպում: Այստեղ ոստիկանությունը կրակ է բացել, արդյունքում` 9 մարդ սպանվել է, ավելի քան 50-ը վիրավոր են:
Ընդհանուր առմամբ` 2011-ի մարտից Սիրիայում սկսած հակամարտությունների արդյունքում գրեթե 7 հազար մարդ է մահացել: հունվարի 23-ին Սիրիայի ղեկավարությունը մերժեց Արաբական երկրների լիգայի` իշխանությունը հանձնելու առաջարկը:
http://youtu.be/bbqJHBauBqY