Սիրիայի նախագահի ընտանիքի փախուստը կանխվել է /վիդեո/

Սիրիացի ապստամբները կանխել են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ընտանիքի փախուստը երկրից, գրում է “The Jerusalem Post”-ը:
Սիրիայի անվտանգության ծառայությունները փորձել են երկրից դուրս հանել նախագահի կնոջը` Ասմա ալ-Ասադին, երեխաներին, մորը եւ նրա զարմիկին: Նրանց տեղափոխող ավտոշարասյունը շարժվելիս է եղել օդանավակայանի ուղղությամբ, երբ ապստամբները կրակ են բացել, եւ մեքենաները ստիպված վերադարձել են նախագահական նստավայր:
Դամասկոսի շրջակայքում շարունակվում է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ բախումները: Երկրում չդադարող անկարգությունների պատճառով Արաբական երկրների լիգան դադարեցրել է իր դիտորդական առաքելությունը Սիրիայում:
Հիշեցնենք, որ Սիրիայում տիրող անկարգությունները շարունակվում են գրեթե մեկ տարի, որի արդյունքում գրեթե 7 հազար մարդ է սպանվել:
http://youtu.be/yJ6O8lrfrfk