06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

“Cosmopolitan”-ը պարգեւատրել է տարվա լավագույն կանանց /ֆոտո/

nickole scherzingersheryl crowkelly osbourne“Cosmopolitan” կանանց ամսագրի բրիտանական խմբագրությունը հանձնել է  “Ultimate Women of The Year” մրցանակը տարվա լավագույն կանանց: Միջոցառումը, որին ներկա են գտնվել շոու-բիզնեսի, սպորտի եւ հեռուստատեսության գեղեցիկ սեռի  ներկայացուցիչները, կայացել է Լոնդոնում հոկտեմբերի 30-ին:

Մրցանակակիրների թվում է Օզզի Օսբորնի դուստր Քելլին, ով ճաաչվել է “ոճի իկոնա”: 28-ամյա երգչուհի, դերասանուհի եւ սկսնակ դիզայներ Քելլին խոստովանել է, որ չէր սպասում նման պատվավոր մրցանակ ստանալ, քանի որ նախկինում նա նման լավ տեսք չուներ, ինչպես նաեւ չէր տարբերվում լավ ճաշակով եւ կազմվածքով:

“Ultimate Women of The Year” մրցանակին են արժանացել նաեւ երգչուհի Շերիլ Քրոուն` “տարվա փոփ աստղ”, Քիմ, Քորթնի եւ Քլոե Քարդաշյանները` “համարձակության եւ ինքնավստահության թագուհիներ”, Ջեսիկա Էնիսը` “տարվա օլիմպիական” անվանակարգերում, “Pussycat Dolls” խմբի նախկին անդամ Նիքոլ Շերցինգերը, ում պարգեւատրել են  անվախության եւ դրական տրամադրությունը պահպանելու համար:

“Cosmopolitan”-ը մրցանակներ է շնորհել նաեւ տղամարդկանց: Օրինակ, “One Direction” խմբի անդամները պարգեւատրվել են “լավագույն տղամարդիկ” անվանակարգում, իսկ մարզիկ Լուիս Սմիթը պարգեւատրվել է սեքսուալության համար:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ