23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սեքսոմանիան` 21-րդ դարի համաճարակ

Արեւմտյան հետազոտողները եւ գիտնականները պնդում են, որ սեքսոմանիան 21-րդ դարի համաճարակն է: Այն կարելի է դասել նույն շարքում ալկոհոլիզմի եւ թմրամոլության հետ: Սեքսոմանիայով այսօր տառապում է 10 մլն մարդ Եվրոպայում եւ նույնիսկ ավելին ԱՄՆ-ում:

Այն արդեն տարածվել է ամբողջ աշխարհով մեկ: Մասնագետները նշում են, որ նախկինում այս հիվանդության մասին միայն հումորով էին խոսում, իսկ այսօր այն բավականին լուրջ հիմքեր է տալիս անհանգստանալու համար:

Բազմաթիվ մարդիկ արդեն դիմում են բժշկի օգնությանը: Նրանք պարզապես չեն կարողանում վերահսկել իրենց սեքսուալ ձգտումները, որի պատճառով ընտանիքներ են բաժանվում, խնդիրներ են առաջանում աշխատավայրում, արդյունքում` մարդը մենակ է մնում եւ կորցնում է հարազատների հարգանքն իր նկատմամբ: ԱՄՆ-ի գրեթե բոլոր քաղաքներում արդեն կան հատուկ կլինիկաներ սեքսոմանիայով տառապողների համար:

Հիվանդների թվի հետ աճում է նաեւ հոգեթերապեւտների թիվը, որոնք աշխատում են սեքսից կախվածության մեջ գտնվող մարդկանց հետ: Եթե  նախկինում դրանք հիմնականում 40 անց տղամարդիկ էին, ապա այժմ ավելի շատ ծերունիներ են կամ շատ երիտասարդներ: Ըստ սեռային հարաբերակցության` այդպիսի հիվանդների թվում ավելի շատ են տղամարդիկ, քան կանայք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ