Ամուսինը բողոքել է կնոջ գեղեցկության դեմ /ֆոտո/
Չինացին ամուսնացել է գեղեցիկ կնոջ հետ, սակայն երբ նրանք տգեղ դուստր են ունեցել, նա հասկացել է, որ իրեն խաբել են:
Երբ Ցզյան Ֆենգան տեսնում է, որ դուստրը նման չէ ոչ իրեն, ոչ իր կնոջը, բնականաբար, սկսում է կասկածել, որ երեխայի հայրն ինքը չէ: Այդ ժամանակ էլ կինն տիպված է լինում խոստովանել նրան, որ իրենց հանդիպման շեմին ինքը արմատապես փոխել է իր արտաքինը` պլաստիկ վիրաբույժներին 100 հազար դոլար վճարելով:
Տղամարդը վրդովվել է կնոջ ստից եւ որոշել է խզել հարաբերությունները կնոջ հետ: Ավելին, նա դատական հայց է ներկայացրել խաբեբա կնոջ դեմ այն բանի համար, որ նա իր հետ կեղծիքի միջոցով է ընտանիք կազմել:
Դատարանն ընդունել է հայցվորի փաստարկները եւ պահանջել նրա նախկին կնոջից ամուսնուն 120 հազար դոլար փոխհատուցում վճարել: