8 երեխաների մայր պոռնոաստղը պայքարում է թմրամոլության դեմ /ֆոտո/
Նադյա Սուլեյմանը, ով հայտնի է նաեւ “օկտոմայրիկ” մականունով, վերականգնողական կենտրոն է տեղափոխվել` նարկոլոգիական կախվածությունից ազատվելու նպատակով: Նրա գործակալը հայտնել է, որ իր հաճախորդը կախվածության մեջ է հայտնվել քսանաքս պրեպարատից, որը նա օգտագործելիս է եղել սթրեսից ազատվելու համար:
Մինչ նա կգտնվի կենտրոնում, նրա երեխաներին կխնամի 3 դայակներից եւ 2 ընկերուհիներից կազմված “թիմը”: Ի դեպ, “օկտոմայրիկը” չի վճարում իր բուժման համար: Կենտրոնը որոշել է անվճար բուժել հերոս-մայրիկին: Սակայն դա չի նշանակում, որ Նադյան ի վիճակի չէ վճարելու իր բուժման համար, քանի որ նա մեծ հոնորարներ ստացավ “Տանը մենակ” մեծահասակների համար ֆիլմում նկարահանվելով:
Մինչ այդ ֆիլմում նկարահանվելը Նադյան հազիվ էր գոյություն պաշտպանում, իսկ մեծահասակների համար ֆիլմերի աստղ դառնալով` նա կարողացավ մեծ տուն գնել իր եւ երեխաների համար Քալիֆորնիայում: Նադյան խոստովանել է, որ իր 8 երեխաների ծննդից հետո իրեն մի պոռնոմագնատ էր հետեւում, որը ցանկանում էր, որ Նադյան անպայման նկարահանվի պոռնոֆիլմում: “Ես երկար ժամանակ մերժում էի, քանի որ դա դեմ էր իմ բոլոր սկզբունքներին”,-հայտարարել է “օկտոմայրիկը”:
Սակայն երբ նրա եւ երեխաների ծախսերը հասել են ամսական մինչեւ 8 հազար դոլար, նա ստիպված համաձայնվել է եւ պայմանագիր ստորագրել “Wicked Pictures” ընկերության հետ: Ֆիլմում նկարահանվելու հոնորարարները մի քանի հարյուր հազարավոր դոլարներ են կազմել: Ըստ պայմանագրի` նրան է պատկանում նաեւ սկավառակների վաճառքից ստացված հասույթի կեսը: