Ընտրատեղամասերից մեկում մարդ է մահացել. Ռուսաստանը նախագահ է ընտրում
Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով Զելենոգրադի ընտրատեղամաս այցելած 66-ամյա մի տղամարդ մահացել է`սրտի անբավարարությունից: Ըստ ռուսական լրատվամիջոցների, ընտրողը մահացել է մինչ շտապ օգնության ժամանումը:
Հիշեցնենք, որ այսօր` մարտի 4-ին, Ռուսաստանի Դաշնության եւ նրա սահմաններից դուրս ավելի քան 95.000 ընտրատեղամասերում անց են կացվում նախագահական ընտրությունները:
Ընտրապայքարի մեջ է 5 թեկնածու` վարչապետ, “Միասնական Ռուսաստան” կուսակցությունից առաջադրված Վլադիմիր Պուտինը, Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, “Արդար Ռուսաստան”-ի առաջնորդ Սերգեյ Միրոնովը եւ միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը:
2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Ռուսաստանում ընտրելու իրավունք ունի 109 մլն 947 հազ 323 մարդ, իսկ երկրի սահմաններից դուրս` 1 մլն 794 հազ 454 մարդ:
Ընտրություններին հետեւող դիտորդներն արդեն նշում են ընտրախախտումների մասին: Մասնավորապես տեղամասերից մեկում մի ընտրողի արգելել են քվեարկել` պատճառաբանելով, որ 92 տարեկան է: