06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօր “սուպեր երեքշաբթի” է` ԱՄՆ-ի նախընտրական մրցապայքարի ամենաթեժ փուլը

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախնական պայքարը վճռական փուլում է: Այսօր ամերիկյան 10 նահանգների բնակիչները կքվեարկեն այն հանրապետական թեկնածուի օգտին, ում ուզում են տեսնել Օբամայի փոխարեն: Այս օրը ամերիկյան քաղաքական ժարգոնով անվանում են “սուպեր երեքշաբթի”: Հունվարի սկզբին սկսած հանրապետական թեկնածուների մրցապայքարում առայժմ չի պարզվել` ով է բացարձակ առաջատարը: Ավելին, շատ մասնագետներ ասում են, որ դա կարող է պարզ չլինի նաեւ “սուպեր երեքշաբթիից” հետո, տեղեկացնում է “ИТАР ТАСС”-ը:

Ներկա պահին մրցապայքարին մասնակցում է 4 թեկնածու` Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, Փենսիլվանիայի նախկին սենատորներից` Ռիկ Սանտորումը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գենգրիչը եւ  ավելի քան 20 տավա փորձ ունեցող Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոն Փոլը:

Առայժմ մրցապայքարի ֆավորիտ է համարվում 64-ամյա միլիոնատեր Ռոմնին` հաղթանակ գրանցելով միանգամից 4 նահանգներում` Արիզոնա, Միչիգան, Վաշինգտոն, Վայոմինգ: Ըստ վերջին հարցումների` Ռոմնին հավանաբար կարող է հեշտությամբ հաղթանակել Մասաչուսեթսում, որտեղ նա նահանգապետ է եղել, ինչպես նաեւ Վերմոնտում, որտեղ նա եւս հայտնի է:

Ինտրիգը կայանում է նրանում` արդյոք Սանտորումը, որը Ռոմնիի հիմնական մրցակիցն է, կարող է լավ արդյունքներ գրանցել եւ թույլ չտալ նախկին նահանգապետին առաջ գնալ: Սակայն Հանրապետական կուսակցության ղեկավարներից շատերը դեմ են Սանտորումին, քանի որ կարծում են` նա իր ուլտրապահպանողական հայացքներով չի կարող Օբամային արժանի մրցակից լինել:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ