17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մայրը դանակահարել է սեփական որդուն եւ հարեւանի երեխային

ԱՄՆ-ում բնակվող Լեհաստանի բնակչուհի Էլժբետա Պլյացկովսկայան մահացու դանակահարել է իր 7-ամյա որդուն եւ հարեւանի 5-ամյա աղջկան, որին եւս խնամելիս է եղել մի քանի ժամով, հաղորդում է “Интерфакс”-ը:

Պլյացկովսկայան, ով արդեն 12 տարի բնակվում է Չիկագոյում, երեխաներին ստիպել է ծնկի իջնել եւ աղոթել, իսկ այնուհետեւ սկսել է դանակահարել նրանց: Երեխաները աղերսել են, որ կինը խղճա իրենց, սակայն դաժան կինը շարունակել է հարվածներ հասցնել դանակով այնքան, միչնչեւ որ երեխաները դադարել են շնչել:

Երեխաների դիակները հայտնաբեվել են այն ժամանակ, երբ 5-ամյա Օլիվիայի մայրը եկել է աղջկան տուն տանելու, սակայն տեսնելով, որ հարեւանի դուռը փակ է` ոստիկանություն է դիմել:

Ինքը` Պլյացկովսկայան, պնդելիս է եղել, թե որդուն սպանել է, որպեսզի նրանից հեռացնի չար ուժերին, սակայն այնուհետեւ խոստովանել է, որ որդուն սպանել է ամուսնուց վրեժխնդիր լինելու համար, քանի որ վերջինս չէր գնահատում իրենց հարաբերությունները: Իսկ աղջկան նա սպանել է, որպեսզի ազատվի վկայից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ