27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 26, 2023

Գերիների վերադարձը: Նյարդերից թույլերին խորհուրդ է տրվում չդիտել

Ուրբաթ օրը Համասի կողմից ազատ արձակված գերիները իրենց երկրորդ ծնունդն են ապրել, երբ վերամիավորվել են իրենց հարազատների հետ։ Փեթահ Թիքում Շնայդերի երեխաների բժշկական կենտրոնի միջանցքում 9-ամյա մանչուկը՝ Օհադ Մունդեր անվամբ, վազել է գրկաբաց իրեն սպասող հոր մոտ։ Հիվանդանոցի կողմից հրապարակած տեսագրության մեջ երևում է նաև, թե ինչպես են նրա մայր Քերենը և Ռութի տատիկը միանում […]

Հեղափոխություն ԱԹՍ-ների ոլորտում․

«Տեխկուլտը»-ի ներկայացմամբ՝ Ռուսաստանում ստեղծում են ԱԹՍ, որը հնարավոր կլինի տպել 3D տպիչի վրա անմիջապես ռազմաճակատում։ Նովոսիբիրսկի «Սպեկտր» նախագծային բյուրոյի կոնստրուկտորները ձեռնամուխ են եղել ինքնաթիռի տիպի բանակային նոր հարվածային անօդաչու թռչող սարքի ստեղծմանը, որը պատրաստվելու է 3D տպագրության միջոցով անմիջապես հատուկ գործողության անցկացման շրջաններում։ Ընդ որում, արտադրության համար կիրառելի է երկրորդային հումքը։ Ինչպես պարզաբանել է «Սպեկտրի» […]

Թացն ու չորը տարբերելու համար կա հստակ սկզբունք` քաղաքական գնահատական Արցախում տեղի ունեցածին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայից ու Երկրորդ հայկական Հանրապետության ողբերգական անկումից հետո «օդում մնացած» հարցերը չափազանց շատ են: Մինչ հայաստանյան քաղաքական դաշտի որոշ ուժեր, նախաձեռնություններ, գործիչներ խոսում ու իրենց պայքարը լավ թե վատ ուղղում են Արցախի թեման օրակարգում ակտիվ պահելու ուղղությամբ, արցախյան տարբեր […]

Իր ժողովրդին դավաճանած Հայաստանի վարչապետի կարծիքը մեզ հետաքրքիր չէ. Հարավային Օսիայի նախագահ

«Sputnik Южная Осетия»-ի հաղորդմամբ՝ Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոեւը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ «Մենք հարգանքով ենք վերաբերվում հայ ժողովրդին, որի հետ մեզ կապում են բազմադարյա բարեկամական հարաբերությունները։ Բայց մեզ չի հետաքրքրում Հայաստանի վարչապետի կարծիքը, որը Լեռնային Ղարաբաղը թողեց ծանրագույն վիճակի մեջ։ Նա դավաճանեց իր իսկ ժողովրդին, հիմնականում ազգությամբ հայերի, որոնք սպասում էին […]

16 ամիս է՝ ԱԱԾ-ն դատարան չի ներկայացրել Հայաստան իմ մուտքի արգելքի պատճառները․ Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, որի մուտքը Հայաստան 2022 թ․ հուլիսի 14-ին արգելվել է ՀՀ իշխանությունների կողմից, գրել է. «Հարգելի ընկերներ, ես կրկին Հայաստան մուտքի իմ արգելքի տակ եմ։Ազգային անվտանգության ծառայության կայացրած որոշման դեմ իմ ներկայացրած հայցի նախնական դատական նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։ Դատավորը տարակուսեց, որ 16 ամիս անց Ազգային […]

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կհավաքագրի Արցախից բռնի տեղահանված հայերի վկայությունները

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթի շրջանակներում ֆինանսավորման է հաստատվել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ներկայացրած հայտը: Ֆինանսավորման շրջանակներում նախատեսված է ձեռք բերել թվով 27 անուն սարք: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ իրականացվելիք ծրագիրը, ուղղված լինելով թանգարան-ինստիտուտի արդիական տեխնիկական […]

Հերթական օգնությունը Ուկրաինային

Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն նոյեմբերի 25-ին ժամանել է Կիև։ Նա կհանդիպի Ուկրաինայի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ՝ տեղեկանում ենք X սոցիալական ցանցում Բերսեի հաղորդագրությունից։ «Հիմնական ուշադրության կենտրոնում է Ռուսաստանի նվաճողական պատերազմի ազդեցությունը պարենային գլոբալ անվտանգության վրա և Շվեյցարիայի երկարաժամկետ աջակցությունն Ուկրաինային», – գրել է Բերսեն: Շվեյցարիայի նախագահը լուսանկար է հրապարակել նաև Կիևի երկաթուղային կայարանից։ Ուկրաինայի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի