27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 22, 2023

Ականջակալը չի կարելի օգտագործել 3 ժամից ավելի /Տեսանյութ/

Ականջակալը չի կարելի օգտագործել 3 ժամից ավելի, առավել վտանգավոր են փակ ականջակալները, մանրամասնում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքի ղեկավար Գեղամ Խանդանյանը: Շուշան Հունանյանի հանրագրից:

Ինչո՞ւ են մարդիկ տարված միայն գումար վաստակելու, հաճույքները բավարարելու եւ կուշտ ուտելու վրա

Խիստ շատ հոգսերից ու գործերից մարդը մոռանում է, թե ինչի համար է այս աշխարհ եկել: Մարդիկ մոռանում են, որ իրենք երկար չեն մնալու այս աշխարհում:Նյութական ձեռքբերումները, կոչումները, պաշտոնները, այն ամենը, ինչին նրանք հասել են մեծ դժվարությամբ, հարկ կլինի թողնել այստեղ:Այդ դեպքում՝ ինչո՞ւ են մարդիկ իրենց ողջ կարողություններն ուղղում միայն գումար վաստակելու, հաճույքները բավարարելու և կուշտ […]

«Ոսկիները հո ասեղ չէի՞ն, որ ճանապարհին կորեին». արցախցիներին չեն վերադարձրել գրավադրած ոսկիները

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն անցած մի քանի ամիսներին անդադար բարձրաձայնում են ՀՀ տեղափոխվելուց հետո իրենց առջև ծառացած նոր խնդիրների մասին: Նրանց մի մասը բռնի տեղահանությունից երկու ամիս անց էլ կանգնած է օրվա սնունդը հայթայթելու խնդրի առջև: Բնակվում են տարրական կենցաղային պայմանների բացակայությամբ: Քիչ չէ նաև այնպիսի ընտանիքների թիվը, որոնք զրկվել են իրենց հասանելիք օգնությունից: […]

Մոսկվան բացում է փակագծերը

Հայաստանը քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքական կողմնորոշումը արմատապես փոխելու ուղղությամբ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները: Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ Երևանը չի փոխում քաղաքական վեկտորը, այլ դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը: «Իհարկե, ուզում եմ դա հասկանալ։ Ոչ միայն լսել կամ […]

Ազնավուրի և Փարաջանովի 100-ամյակները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում

Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններնընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025թթ. օրացույցում։ Որոշումը կայացվել է Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանի ընթացքում։ Հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։ Հայաստանի Հանրապետության կողմից վերոնշյալ հայտերը ներկայացվել են գործընկեր երկրների հետ համատեղ՝ ստանալով զգալի աջակցություն մի շարք անդամ երկրների և երկրների խմբի […]

Կարմիր խաչի աշխատակիցները պարբերաբար այցելում են հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին այսօր Նախիջևանում կայացած սեմինարի ժամանակ լրագրողներին ասել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը։ «ԿԽՄԿ-ն ստուգում է, թե արդյոք այդ մարդկանց համար պայմաններ են ստեծվել իրենց ընտանիքների հետ շփման համար։ Մենք՝ որպես Կարմիր խաչի […]

Ձերբակալվել են սոցիալական ծառայության պաշտոնյաներ

Կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 9 անձ, այդ թվում՝ Միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձինք: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից: «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՀոկտեմբերիԴեկտեմբերի