Ինչո՞ւ են մարդիկ տարված միայն գումար վաստակելու, հաճույքները բավարարելու եւ կուշտ ուտելու վրա
Խիստ շատ հոգսերից ու գործերից մարդը մոռանում է, թե ինչի համար է այս աշխարհ եկել: Մարդիկ մոռանում են, որ իրենք երկար չեն մնալու այս աշխարհում:Նյութական ձեռքբերումները, կոչումները, պաշտոնները, այն ամենը, ինչին նրանք հասել են մեծ դժվարությամբ, հարկ կլինի թողնել այստեղ:Այդ դեպքում՝ ինչո՞ւ են մարդիկ իրենց ողջ կարողություններն ուղղում միայն գումար վաստակելու, հաճույքները բավարարելու և կուշտ ուտելու վրա:
Հե՛տ նայեք և տեսեք, թե ինչ եք արել կյանքում՝ մերձավորի հանդեպ ունեցած սիրուց դրդված՝ աշխարհում լույս սփռելու համար:
Հայրերից