26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 23, 2023

Գործեք, քանի դեռ ուշ չէ, հակառակ դեպքում Արցախը հանձնելու ծանր դատավճիռը անընդհատ հետապնդելու է ձեզ ու ձեր սերունդներին. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին

Հայաստանում ու Արցախում նոր իրավիճակ է ստեղծվել. պատճառը Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն է, Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Հիմա, երբ առավել, քան երբևէ Փաշինյանը պարզ ու հստակ հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, իսկ ավելի վաղ էլ ընդգծում էր, որ այլևս չի վիրավորվում, երբ իրեն դավաճան են ասում, […]

Հայաստանի մեր հայրենակիցներին և աշխարհասփյուռ հայությանը կոչ ենք անում բռունցքվել և ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ, և վե՛րջ․ Հայտարարություն

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հայտարարությունը․ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է Արցախի հանձնման եւ հայկական պետականության կործանման հանցավոր ծրագիրը: Մենք պարտավոր ենք սթափվել ու թույլ չտալ, որ այն ավարտին հասցվի: «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարում է, որ Փաշինյանի կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ, որը կհակասի Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն […]

Ես հորդորել եմ փաստաթղթից հանել այդ մասը. ԳՇ պետի նախկին տեղակալը` անկլավների մասին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը դեմ է եղել անկլավները Ադրբեջանին հանձնելուն վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստում առկա դրույթին։ Խաչատրյանն այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։ «Նույն պահին ես մի քիչ էլ ապշահար ու զայրացած ասել եմ` հրադադարի հետ անկլավներ հանձնելը կամ […]

Երբ թագավորը մեղկ է…

«Որովհետև շատերը կգան իմ անունով և կասեն` ես եմ Քրիստոսը և շատերին կմոլորեցնեն»: Մատթ. 24.5: Երբ մեկի լապտերի մեջ ձեթ չկա և գիտակցության մեջ՝ իմաստություն, մտքի և ճանապարհի խավարում խարխափելը կործանարար է բոլոր նրանց համար, ովքեր նրանով են առաջնորդվում: Նմանների համար սրբություններ չկան, ոչ վերին՝ Աստվածային, և ոչ էլ աշխարհիկ, որ հայրենիք ենք կոչում: Ամեն […]

Հայերի ճնշման տակ Փաշինյանը հրաժարական է տալու. Հայկ Մամիջանյան

Երեկ ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, այն, որ Փաշինյանը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում, մենք ասել ենք մեկ տարի առաջ, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Ինչ վերաբերում է ծավալվող գործընթացներին, ապա Հանրապետականի և «Պատիվ ունեմ»-ի անունից կարող եմ ասել, որ մեզ համար պայքարը որպես այդպիսին չի […]

Առաջարկում եմ՝ և՛ շտապել, և՛ չշտապեցնել ընդդիմությանը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով. «Ընդդիմությունն ունի իր «փայ» պատասխանատվությունը, բայց ընդդիմությանը քավության նոխազ չի կարելի դարձնել: ✅ Հայաստանում կա միայն մեկ «տիպ» ու դա Նիկոլ Փաշինյանն է: ✅ Մի՛ տարածեք խուճապ, մաղձ, մի՛ փորձեք հին հաշիվներ մաքրել, մի՛ ընկեք էժանագին «ղժիկների» հետևից: ✅ Առաջարկում եմ՝ 1. Ե՛վ շտապել, և՛ […]

Ղարաբաղից բացի՝ Փաշինյանն Ադրբեջանին է հանձնում տարածքներ, ինչը վնասելու է Իրանի և Վրաստանի հետ հաղորդակցությունները. սրան լրջագույն այլընտրանք կա. Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսից վերջնականապես պարզ դարձավ, որ նա Ղարաբաղը հանձնում է Ադրբեջանին։ Պարզ դարձավ նաև, որ 2020-ի պատերազմից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքից կորսված հատվածներից բացի՝ «անկլավների» քողի տակ նա հանձնում է լրացուցիչ տարածքներ, որոնք միանշանակ վնասելու են մեր բարեկամ երկու երկրների՝ Իրանի և Վրաստանի […]

Գեներալ Մանվելի ականջը կանչի, հիմա սաղին по стойки смирно էր արել․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի գեներալներ, կարծում եմ իսկական ժամանակն ա, որ դուք ձեր հաքի կոստյումները հանեք ու կրկին և վերջնական հագնեք ձեր կամուֆլյաժները և դուրս գաք առաջնագիծ. «В бой идут одни старики!» սկզբունքով: Գեներալ Մանվելի ականջը կանչի, հիմա սաղին по стойки смирно էր արել, տեղդ երևում ա Զորավար ջան»:

Նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում. չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա. Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի պատգամավորներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է Արցախի ԱԺ խորհրդարանական մեծամասնությանը։ «Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի