26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 6, 2023

Շուրջ երեք տարի է, մենք տեսնում ենք, թե ինչպիսի՞ն է լինում դավադիր մարդու հոգեբանությունը. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուրջ երեք տարի է, մենք տեսնում ենք, թե ինչպիսի՞ն է լինում դավադիր մարդու հոգեբանությունը: Ուրեմն, իշխանությունն ամբողջությամբ զավթում է, պետական բոլոր կառույցները ենթարկեցնում է իրեն, պետական-քաղաքական պատասխանատու պաշտոնների է նշանակում դիլետանտների: Կառավարության անդամները բոլորն իր նշանակած մարդիկ են: Պետության անունից գլխավոր բանակցողն ու միանձնյա որոշում կայացնողը ինքն է: […]

44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանը պատերազմից 3 տարի անց հուղարկավորվեց Եռաբլուրում

44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանը պատերազմից 3 տարի անց՝ այսօր հուղարկավորվեց Եռաբլուրում: Գերմանիայում հաստատվել է, որ մասունքը Արայիկ Բաղդասարյանինն է: Արայիկ Բաղդասարյանը ծնվել է 1996 թվականին, մասնակցել էր նաև ապրիլյան քառօրյա պատերազմին։ Արայիկը 2020 թվականի սեպտեմբերի 28-ին կամավոր մեկնել է Արցախ։ Մարտնչել է ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում, եղել է ջոկի հրամանատար։

Փաստորեն, սրանք ձգտում են Արցախի ինքնավարությանը․ Տիգրան Աբրահամյան

Փաստորեն սրանք ձգտում են Արցախի ինքնավարությանը, իսկ Ադրբեջանը չի համաձայնվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Փաշինյանի վերջին օրերի ամենաուշագրավ ձևակերպումն այն էր, թե «Իլհամ Ալիևը պատրաստ չէ լայնարձակ ինքնավարություն տալ Ղարաբաղին»: Փաշինյանն ըստ էության բացվածք է տվել դեռ մեկ արի առաջ ձևակերպած իր այն մտքին, թե Արցախի […]

Թուրքիան նաև Փաշինյանի համար է փակել օդային տարածքը

Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի VIP անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թռիչքների համար դեպի երրորդ երկրներ։ Այս մասին թուրքական 24TV-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Թուրքիայի օդային տարածքով ամեն օր թռիչքներ էին իրականացվում։ Հիմա փակել ենք։ VIP անձանց համար էլ ենք փակել, թող մեզնից չնեղանան։ Փաշինյանի ինքնաթիռի […]

Ինչ կտա մոսկովյան հանդիպումը. «Ժողովուրդ»

Հաջորդ շաբաթ Մոսկվայում կարող է տեղի ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ արտգործնախարարների հանդիպումը: Մոսկվան է նման առաջարկով հանդես եկել: Մինչ այս, նկատենք, որ Վաշինգտոնում չորս օր շարունակ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը բանակցում էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Համատեղ հայտարարության մեջ […]

Մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, այս տարի ունի կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Խաչատուրովը. Վահե Հովհաննիսյան

Մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, այս տարի ունի կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Խաչատուրովը: Արդեն երրորդ տարին է՝ մայիսի 9-ին մենք չգիտենք մեր անելիքը, ասելիքը։ Ու՞մ ենք շնորհավորում, ինչի՞ համար։ Հաղթանակի կոնցեպտը վերածվել է աբստրակցիայի։ Իմ առաջարկն է. Այս տարի մայիսի 9-ին տալ կոնկրետ բովանդակություն և կոնկրետ անուն։ Մենք ունենք հաղթանակի շատ կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը, […]

Փաշինյանը «մոռանում» է, որ ինքը թիկնազորքի առկայությամբ է միայն մտնում ԱԺ դահլիճ. «Փաստ»

«Նիկոլ Փաշինյանը Փաշինյան Նիկոլը չէր լինի, եթե չփորձեր ընդդիմությանը վարկաբեկող հայտարարություններ անել, ըստ որում, ավելի շուտ՝ բնականաբար, նենգախեղելով իրողությունները: Օրինակ՝ Չեխիայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե վերջերս նկատել է, որ ընդդիմությունը լսել է իր ուղերձները, ինչը հաջողություն է համարում, որովհետև անցյալ տարի անգամ չէին լսում, անգամ «ինչ-որ բան էին շպրտում, կռվում էին […]

Բաբայանը պետնախարարի պաշտոնին է հավակնում. «Հրապարակ

Չնայած Արցախն օրհասական ժամանակներ է ապրում, սակայն ներքաղաքական բուռն պրոցեսներ են ընթանում։ ՀԿ սեկտորն է ակտիվացել: Ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի պալատում նա հերթական հավաքն է կազմակերպել եւ Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ իր տեսակետն է ներկայացրել՝ մեղավորներ հռչակելով նախկիններին եւ Արցախի գործող իշխանություններին, […]

Առաջ զինվորին ելակով էին կերակրում, և բանակին լավ նայելու չափանիշը ելակն էր, այժմ` ջրիկ ճաշը․ «Հրապարակ»

ՔՊ-ական իշխանությունների համար բանակը ոչ թե երկրի պաշտպանության եւ հզորության խորհրդանիշն է, այլ հավաքատեղի, որտեղ ամենակարեւորը սննդի մատակարարումն է: Առաջ զինվորին ելակով էին կերակրում, եւ բանակին լավ նայելու չափանիշը ելակն էր, այժմ` ջրիկ ճաշը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամաս եւ հետեւել, թե ինչ ճաշ են տալիս զինվորներին: Նրա խոժոռ հայացքը, անշուշտ, զգաստացրել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի