25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 10, 2022

«Ի՞նչ անել, երբ»․ Վահե Հովհաննիսյան

1. Հայկական պետությունը վերածվում է ընդամենը հայաբնակ տարածքների, որոնց վրա բոլորը աչք ունեն։ 2. Թշնամին անընդհատ սպառնում է ու անարգել ստորացնում մեր ազգային արժանապատվությունը։ 3. Ժողովուրդը չի վիրավորվում, և որպես ազգ՝ համատարած բարոյալքման մեջ է։ Մենք ազգովի ապրում ենք «սև կարապի» սպասումով. չգիտենք՝ վաղը ինչ է լինելու, որովհետև մեր պետությունը կորցրել է պրոցեսների թելը։ 4. […]

«Նախորդ իշխանություններին քննադատողները, բացի «թալանի» մասին հեքիաթից, ուրիշ ոչ մի «արգումենտ» չունեն». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախորդ իշխանություններին քննադատողները, բացի «թալանի» մասին հեքիաթից, ուրիշ ոչ մի «արգումենտ» չունեն: Այնինչ «թալանչիները», ծպտված կերպով լեզու են գտել թավշյա դավաճանների հետ ու գրկախառնվելով իշխանազավթման հեղինակներին` շարունակում են ընդլայնել իրենց կարողությունները: Նրանք ոչ մի կապ չունեն այսօրվա պայքարող ընդդիմության հետ, և հեռվից հետևում են, թե երբ են փոխվելու […]

«Երբ Նիկոլը սկսում է «հայրենասիրական» ճառեր ասել՝ պատերազմն ու կորուստները շատ մոտ են»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ Նիկոլը սկսում է «հայրենասիրական» ճառեր ասել՝ պատերազմն ու կորուստները շատ մոտ են։ Դրան հաջորդեցին պատերազմը,նոյեմբերի 9-ի խայտառակությունն ու «խաղաղության օրակարգ»-ը։ Արտասահմանյան սցենարիստներն երեւի հանձնարարել են «ազգային-ազատագրական» ճառեր անել,նոր պայմանավորված բախում սարքել ու վերջնականապես հասնել թուրք-ադրբեջանական օրակարգի իրականացմանը։ Չեմ բացառում «խաղաղասեր» Նիկոլը նոր Սարդարապատի ու հանուն Հայաստանի զոհվելու […]

Հայ-թուրքական հարաբերությունները կախված են Երևանի և Բաքվի հարաբերություններից. Էրդողան

Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները դրական կլինեն, եթե Երևանի և Բաքվի հարաբերությունները կարգավորվեն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Հայկական կողմի հետ մեր վերջին հանդիպումը եղել է Պրահայում։ Մենք նրանց բացահայտ ասել ենք` եթե դուք դրական հունի վրա դնեք Ադրբեջանի հետ ձեր հարաբերությունները, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները նույնպես դրական ուղղությամբ կընթանան»,- ասել է […]

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Մենք չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի, Հայաստանն՝ առանց Ռուսաստանի. ՌԴ Պետդումայի պատգամավոր

Երևանում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարծաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը։ Քննարկվել են տարածաշրջանային իրադրության վերաբերյալ հարցեր։ «Հյուրերին ներկայացվել է Հայաստանի ինքիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը և Հայաստանի անվտանգային խնդիրները։ Մանրամասն տեղեկություններ են տրամադրվել Ադրբեջանի […]

Նոր մանրամասներ Պեմզաշենի սպանության դեպքից. դիերի ձեռքեր և ոտքերը հետնամասում թելով կապված են եղել

2022 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 12:28-ին, Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչների՝ դռան թակոցներին և հեռախոսազանգերին չարձագանքելու վերաբերյալ հաղորդում է ստացվել Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատում: Մեկնած օպերատիվ խումբը Պեմզաշեն գյուղի N տան ննջասենյակում հայտնաբերել է նույն հասցեի բնակիչներ՝ 1991 թվականին ծնված Զ.Մ.-ի և նրա երեխաների՝ 2010 թվականին ծնված Կ.Մ.-ի ու 2014 թվականին ծնված Ս.Մ.-ի դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով: […]

Դու ուժեղ չես, տակա՛նք…Ծնկելու ես, գուցե ուշ, բայց ոչ ուշացած. Անահիտ Մութաֆյան

«Ինչպես 2 տարի առաջ այսօրը, էլի չեմ կարողանում քնել։ Դժոխային գիշեր էր, Երեւանի կենտրոնում խելագարված մարդիկ, վազում էին իրար հարվածելով, չիմանալով ո՞ւր վազում էին, տղամարդկանց հայհոյանքներ, որդեկորուստ մայրերի, այրիացած կանանց, հորից զրկված աղջիկների անեծքներ ու Հանրապետության հրապարակի մեջ շրջող սպիտակ մեքենա, որի միջից զգուշացնում էին. «Եթե Արցախում մարդ ունեք հասեք, փրկեք սպանում են», 43 օրվա […]

Բերդի համայնքապետ ընտրվեց «Զորավոր համայնք» դաշինքի թեկնածու Աստղիկ Հակոբյանը

Բերդ համայնքի ղեկավար ընտրվեց սեպտեմբերի 25–ին ՏԻՄ ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի համայնքապետի թեկնածու Աստղիկ Հակոբյանը, որը ընտրական ցուցակի երրորդ համարն էր։ Համայնքապետի պաշտոնում առաջադրվել էր երեք թեկնածու՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքից՝ Արթուր Սաֆարյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Վահրամ Սուքիասյանը եւ «Զորավոր համայնք» դաշինքից՝ Աստղիկ Հակոբյանը։ Քվեարկության արդյունքում Բերդ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվեց Աստղիկ Հակոբյանը։ Նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի