09 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Նախորդ իշխանություններին քննադատողները, բացի «թալանի» մասին հեքիաթից, ուրիշ ոչ մի «արգումենտ» չունեն». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախորդ իշխանություններին քննադատողները, բացի «թալանի» մասին հեքիաթից, ուրիշ ոչ մի «արգումենտ» չունեն:

Այնինչ «թալանչիները», ծպտված կերպով լեզու են գտել թավշյա դավաճանների հետ ու գրկախառնվելով իշխանազավթման հեղինակներին` շարունակում են ընդլայնել իրենց կարողությունները:

Նրանք ոչ մի կապ չունեն այսօրվա պայքարող ընդդիմության հետ, և հեռվից հետևում են, թե երբ են փոխվելու կարգերը, որպեսզի կրկին ճանապարհ գտնեն դեպի հաջորդ իշխանություններ:

Իսկ նախորդ իշխանություններն այդ ընթացքում կորցրել և կորցնում են հայ ժողովրդի համար արված իրենց բոլոր ձեռքներումները` Արցախի մեծ մասը, Հայաստանի որոշ տարածքներ, հայ ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանվածությունը և Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությունը:

ժողովրդին իրական տեր է պետք, ոչ թե թշնամու շահերի քողարկված ներկայացուցիչներ»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ