23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 28, 2022

Ադրբեջանը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ հայկական կողմում տուժածներ չկան

Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմում տուժածներ չկան:

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է երկու օր շարունակ․ ԱՀ ՊՆ

Հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով, համապատասխանաբար, Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը։ Տեղեկությունը հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ […]

ՀՀ վարչապետի աշխատակազմի համար նոր վերելակ է պետք. կառավարությունն ավելի քան 21 մլն դրամ հատկացրեց

ՀՀ փոխվարչապետի ու աշխատակազմի ղեկավարի ընդունարաններ տանող վերելակը կփոխարինվի. որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Նշվում է, որ Կառավարական տուն 1 շենքի` փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում, ինչը հանգեցնում է վերելակի հաճախակի խափանումների և վթարների: Վերջինիս վերանորոգումը ժամանակատար է և տնտեսապես ոչ նպատակահարմար:  Նոր վերելակ ձեռք բերելու նպատակով […]

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները Արցախում հանդիպել են Արցախի ԱԺ ընդդիմադիր երեք ուժերի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներ՝ Տարոն Մարգարյանն ու Տիգրան Աբրահամյանը Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք ուժերի՝ ՀՅԴ, «Արդարություն» և «Արցախի Ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչների հետ։   Հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախի հարցով ընթացող գործընթացների, անվտանգային սպառնալիքների, Արցախի և Հայաստանի ընդդիմադիր ուժերի համագործակցության հետ կապված հարցեր։ […]

Ադրբեջանի ԶՈՒ-ն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ. տուժածներ չկան

Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից: Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Տուժածներ չկան: Իրավապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ […]

Աբսուրդի երկիր՝ Նիկոլստան. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Աբսուրդի երկիր՝ Նիկոլստան։   Կառավարությունը որոշել է մինչեւ 2030թ. 5-8 պետական բուհեր ստեղծել։ Եղած բուհերը չեք կարողանում պահել, ի՞նչ 5-8 նոր բուհ։ Դրա փոխարեն այդ գումարները տրամադրեք հայագիտական ֆակուլտետների ու ամբիոնների կատարելագործման եւ պետական սուբսիդավորման համար։   Եթե այսպես գնաց ՝ վաղը հայոց լեզվի […]

Արցախ այցի շրջանակներում, ՀՀԿ ԵԿ անդամներն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում այսօր հանդիպել են ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական կառույցների ղեկավար կազմի անդամների հետ

Արցախ այցի շրջանակներում, ՀՀԿ ԵԿ անդամներն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում այսօր հանդիպել են ընդդիմադիր՝ ՀՅԴ, Արդարություն և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների երիտասարդական կառույցների ղեկավար կազմի անդամների հետ։   Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ունենալ փոխայցելություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր միասնական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։   Խոսվել է նաև միջազգարին […]

Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ, լուրջ բողոքներ չեն եղել, որ վերանայվեր խափանման միջոցը. Կարեն Անդրեասյան

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր անդրադարձավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանի դահլիճում մահվան դեպքին: Ասաց՝ առիթ չի ունեցել ասելու՝ իր խորը ցավն է արտահայտում: «Ցանկացած մարդու մահ ողբերգություն է, տվյալ դեպքում մենք հրապարակել ենք, որ ՔԿՀ-ում չի եղել բժշկական թեկուզ  մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել իր հետ կապված, լուրջ խնդիրներ, լուրջ բողոքներ չեն եղել, որ […]

Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է Իզմիրլյանի բժշկական կենտրոն։ Այս մասին այսօրվա դատական նիստում հայտարարել է նիստերի քարտուղարը՝ նշելով, որ դրանով պայմանավորված հնարավոր չի եղել ապահովել նրա ներկայությունը դատական նիստին։   Գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն արձանագրեց, որ ամբաստանյալի բացակայության դեպքում նիստը ենթակա է հետաձգման, բայց գործով ներկայացվել են միջնորդություններ, որոնք կարող են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՀունիսիՕգոստոսի