03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները Արցախում հանդիպել են Արցախի ԱԺ ընդդիմադիր երեք ուժերի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներ՝ Տարոն Մարգարյանն ու Տիգրան Աբրահամյանը Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք ուժերի՝ ՀՅԴ, «Արդարություն» և «Արցախի Ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչների հետ։

 

Հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախի հարցով ընթացող գործընթացների, անվտանգային սպառնալիքների, Արցախի և Հայաստանի ընդդիմադիր ուժերի համագործակցության հետ կապված հարցեր։

Կողմերը կարևորել են Հայաստանի ու Արցախի համար առաջնային օրակարգ համարվող հարցերի շուրջ դիրքորոշումների ներդաշնակեցումը, որի հետ կապված քաղաքական խորհրդակցությունները և՛ խմբակցությունների, և՛ կուսակցական մակարդակով պարբերական բնույթ են կրում։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ