Արմեն Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ, լուրջ բողոքներ չեն եղել, որ վերանայվեր խափանման միջոցը. Կարեն Անդրեասյան
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր անդրադարձավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանի դահլիճում մահվան դեպքին: Ասաց՝ առիթ չի ունեցել ասելու՝ իր խորը ցավն է արտահայտում:
«Ցանկացած մարդու մահ ողբերգություն է, տվյալ դեպքում մենք հրապարակել ենք, որ ՔԿՀ-ում չի եղել բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել իր հետ կապված, լուրջ խնդիրներ, լուրջ բողոքներ չեն եղել, որ վերանայվի խափանման միջոցը», – կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անդրեասյանը: