27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2, 2021

Հայաստանը կարծես կլինիկական մահվան մեջ է. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայաստանը կարծես կլինիկական մահվան մեջ է, արդեն երկար ժամանակ, 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսված եւ ցայսօր չավարտված․․․Հոգեվարք չէ սա, հոգեվարքից հետո մահն անխուսափելի է, իսկ կլինիկական մահը մարդուն տանում է մահվան ու կյանքի սահմանագիծ, մի լավ թափ է տալիս, քո իսկ ապրածի բոլոր լավ […]

Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար», – ասված է նախագահի հրամանագրում: 

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բուհերի մասին» օրենքը

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել և ուղարկել էր ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու։ Մասնավորապես, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, ինչը նշանակում է, որ օրենքի ամբողջ փաթեթը չի ստորագրվելու, քանի որ «ՍԴ մասին» սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 5-րդ մասի […]

«ԱԺ–ում մեր գործընկերների համակարգային առաքելությունն է լինելու շարունակել կազմաքանդել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը, մոտեցնել նոր ԱԺ-ի վախճանը»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընտրությունները չեն լուծել մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները, հետևաբար՝ այդ ընտրույթւունների արդյունքում ձևավորված ԱԺ-ն նույնպես: Ընդդիմությունն այս պահին անում է մաքսիմալ, ինչ հնարավոր է ընթացիկ տրամաբանության մեջ: Մեր գործընկերների համակարգային առաքելությունն է լինելու մի կողմից շարունակել կազմաքանդել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը, մոտեցնել նոր ԱԺ-ի վախճանը, հասունացնել նոր […]

Գնել Սանոսյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Սանոսյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1․ Գնել Սանոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։

«Ավգյան ախոռները» մաքրելն այլընտրանք չունի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ  Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ընդդիմությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Մխիթար Զաքարյանի եւ Արթուր Սարգսյանի թեկնածությունները։   Որպես ԱԺ երեք գումարումների փոխնախագահ փաստում եմ, որ ԱԺ-ն պարտավոր է ապահովել նրանց ներկայությունը նիստերի դահլիճում։ Ցանկացած այլ լուծում կփաստի,որ քաղաքական «մեծամասնությունը» /իսկ իրականում «կապիտուլյացիայի» կուսակցությունը /հայտնվել է «Կալիգուլայի ձիու» կարգավիճակում։   […]

Լացեք, արա…Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Երբ դահլիճում նախագահողը կոչ է անում, խնդրում, աղերսում ու պաղատում է հարգել իր տարիքը, իսկ հետո իրենից երկու անգամ տարիքով փոքր մի իշխանական գոյացություն նրան “մեծավարի”, իսկ իրականում լակոտավարի “իշմարներ” է տալիս…   Լացեք, արա…»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի

Ամենաընթերցված