24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը կարծես կլինիկական մահվան մեջ է. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայաստանը կարծես կլինիկական մահվան մեջ է, արդեն երկար ժամանակ, 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսված եւ ցայսօր չավարտված․․․Հոգեվարք չէ սա, հոգեվարքից հետո մահն անխուսափելի է, իսկ կլինիկական մահը մարդուն տանում է մահվան ու կյանքի սահմանագիծ, մի լավ թափ է տալիս, քո իսկ ապրածի բոլոր լավ ու վատ դրվագները ժապավենի պես անցնում են աչքիդ առջեւով, տեսնում եւ զգում ես մինչ այդ ապրածդ ցավը, տառապանքը, ուրախությունն ու երջանկությունը, ինքդ քո կյանքին նայում ես կողքից, կարծես ֆիլմ դիտես, որի հերոսը ինքդ ես , բայց տվյալ պահին մասնակիցը չես․․Հետո, մի ահռելի լույս, որ մինչ այդ շատ հեռվում առկայծում էր, սկսում է ուժգնանալ, լուսավորել այն մութ թունելը, որի մեջ ես գտնվել,/ըստ քեզ՝ տեւական ժամանակ, իսկ ըստ տիեզերական ժամանակի՝ մեկ ակնթարթ/, ու, միանգամից, ինչ-որ անհասկանալի ու անտեսանելի ուժ, կամ ձեռք, քեզ անասելի թափով դուրս է քաշում/կամ՝ քշում/ այդ մութ թունելից ու դու գալիս ես դեպի լույսը․․․․
Հայաստանը դուրս կգա այս մութ թունելից, լույսը կօգնի․․․Պարզապես հարկ է չմեռնել ․․․․
 
Հարկ է՝ հավատալ․․․
 
Հարկ է՝ դիմանալ ու տեսնել լույսը…»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ