24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2, 2021

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում Արթուր Դավթյանը հավաքեց 14.733 միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը: Ոսկե մեդալ նվաճեց Կորեայի ներկայացուցիչ Յոահվան Շինը, ով հավաքեց 14.783 միավոր, իսկ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Դենիս Աբիլիազինը դարձավ արծաթե մեդալակիր: Արթուր […]

Ներիր Տեր քո տաճարում ես այսօր մոլորվեցի. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր բազմադեմ ու բազմազան հայ ժողովուրդ տեսա, շատ տեսակներ տեսա, շատ բան տեսա, մտքերս հեչ լավը չեն,հակասական են, բարդ է, շատ է բարդ, չկարողացա քո նմանին քո նման համարել, չհասկացվածության պատերն ահռելի չափերի են հասել… Այսօր խճճվեցի , ջղայնացա, տխրեցի, գժվեցի, ներիր Տեր քո […]

Ֆիկտիվ իրականություն. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ֆիկտիվ իրականություն   Փաստացի գոյություն չունեցող պետության վաղուց գոյություն չունեցող նախագահը սկզբից գնում է գոյություն չունեցող պետության՝ ընդդիմության շնորհիվ գոյության պայքար մղող օրենսդիր մարմնի առաջին նիստին, հետո այլ պետությունների շահերը սպասարկող ոչնչությանը նշանակում է գոյություն չունեցող պետության վարչապետ»:

Եթե իշխանությունը չի կարող ապահովել երկրի անվտանգությունը, ապա պետք է ազնվորեն դա խոստովանի ու հեռանա. Արթուր Վանեցյան

Եթե իշխանությունը չի կարող ապահովել երկրի անվտանգությունը, ապա պետք է ազնվորեն դա խոստովանի ու հեռանա, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նա նշեց, որ եթե Ազգային ժողով կբերվի մի օրինագիծ, որը կբխի Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահերից, ՀՀ պետական շահերից, այո, պատրաստ են ու պարտավոր են համագործակցել իշխանության հետ ու […]

Հայ ժողովրդի վերջին մեղքն այս խոհրդարանն է. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ընտրում են, կամ նշանակում են «վարչապետ», որ այդ նույն կապիտուլյանտը գնա ու էլի դավաճանի։ Այսինքն՝ գնա ստորագրի սահմանամերձ նոր տարածքներ հանձնելու, Արցախը վերջնականապես մոռացության տալու, իսկ Հայաստանը՝ «проходной двор» դարձնելու փաստաթղթերը։   Եվ այս ամենն առանց անվտանգության որևէ երաշխիքի, ինչը նշանակում է, որ ցանկացած […]

Եթե ազատազրկվածը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, պետք է նրան ազատել կալանքից, և հիմքերի առկայության դեպքում միջնորդել ԱԺ՝ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ. Արթուր Ղամբարյան

Եթե անազատության մեջ գտնվող անձը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, ապա այդ փաստի ուժով, որպես իրավական հետևանք, սկսում է գործել ազատությունից զրկելու (անազատության մեջ պահելու) մասով պատգամավորի անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմը։ Դա առաջացնում է իրավական և քաղաքական հետևանքներ։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը: «ԻՐԱՎԱԿԱՆ հետևանքների մասով՝ […]

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է, Հայաստանն ապահովեց առաջին մեդալը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) երրորդ հաղթանակը տարավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում և դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով Հայաստանի առաջին մեդալը Տոկիո-2020-ում: Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում մրցեց 23-ամյա իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ ու հաղթեց 4:1 […]

Հայտնաբերվել է 22-ամյա զինծառայողի դի. ՊԲ

Հուլիսի 31-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, որոնողական աշխատանքների արդյունքում, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրից 2.5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած ՊԲ զինծառայող 1998թ. ծնված Պարգև Նվերի Մարգարյանի դին: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր […]

Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից», – ասված է Փաշինյանի որոշման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀուլիսիՍեպտեմբերի