26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2021

Որ օրը Ռուսական բանակն իր զորքը քաշի՝ Հայաստանը դառնալու է Թուրքիայի վիլայեթ. Վահան Բաբայան

Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին զուգընթաց, մեր երկրի ղեկավարությունը 2.5 տարի վարում էր պարտվողական և խաղաղասիրական քարոզ, ինչը և հանգեցրեց 44 օրյա պատերազմի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ռեֆորմիստների կուսակցույան նախագահ Վահան Բաբայանը։ Նա նշեց այդքանից հետո ԱԽՔ-ի հայտարարությունների վրա զարմանալ պետք չէ: Անդրադառնալով տարածաշրջանում շտկումներ մտցնելու վերաբերյալ հայտարարությանը՝ Վահան Բաբայանը նկատեց, որ այդ շտկումները հայկական […]

Պատերազմում հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվը դարձավ 4028. ԱՆ-ն նոր տվայլներ է հրապարակել

Պատերազմում հայկական կողմի զոհերի պաշտոնական թիվը դարձավ 4028. ԱՆ-ն նոր տվայլներ է հրապարակել Պատերազմի մեկնարկից մինչև 2021 թվականի մարտի 22-ը ներառյալ կատարվել է 3716 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն, իսկ 312 մարմնի և մասունքի փորձանմուշ գտնվում է ԴՆԹ փորձաքննության փուլում։ Antifake.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախարարության փոխանցած տվյալների հանրագումարով ստացվում է, […]

Մարտի 31-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի բժիշկ-նյարդաբան Մարինա Խաչատրյանը։ ԹԵՄԱ ՝ Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի համար նախատեսված «AstraZeneca» պատվաստանյութի առաջին խմբաքանակը․ պատվաստանյութի ռիսկերն ու վտանգները։   Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընալվի հոգեբան Արմեն Ներսիսիյանը։ ԹԵՄԱ՝ թուրքերի հետ համակեցության իշխանության կողմից իրականացվող քարոզը․ արդյո՞ք հոգեբանորեն պատրաստ ենք ապրել թուրքերի հետ․ թուրքերից վտանգ […]

Շուռնուխցու որդին, ում կովերն ադբեջանցիները գողացել են, ռուս խաղաղապահների հետ գնացել ու պահանջել է վերադարձնել անասունները

Ուրբաթ՝ մարտի 26-ին, ադրբեջանցիները գողացել են Շուռնուխի բնակիչ Հակոբյան Գավրուշի 13 կովերն ու քշել ՀՀ վարչախմբի կողմից GPS-ով Ադրբեջանին նվիրված ու հիմա ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Քաշաթաղի Սեթանց գյուղը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, լրագրող Ալվինա Աղաբաբյանը։ «Անասունների հետքերով Գավրուշի որդին ռուս խաղաղապահների հետ գնացել է Սեթանց, որտեղ նրանց […]

Ես հայ եմ և թուրքն իմ թշնամին է, իսկ ես վրեժ ունեմ լուծելու. Արտակ Հովհաննիսյան

Արցախյան վերջին պատերազմի հերոսներից Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է որդու լուսանկարն ու գրել. «Ես հայ եմ և թուրքն իմ թշնամին է , իսկ ես վրեժ ունեմ լուծելու»։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք թուրքերը մեր թշնամին են, հայտարարել էր, որ հարաբերությունները շտկելու անհրաժեշտություն կա՝ […]

«Վստահ եմ, որ Փաշինյանը 5%-ի շեմը չի հաղթահարի»․ Հովհաննես Սահակյան

«Վստահ եմ՝ ժողովրդի կեսից ավելին չի ուզում ընտրությունների միջոցով հեռացնել դավաճանների խմբակին։ Փոխարենը մտածում է, որ սրանք օր առաջ պետք է հեռանան եւ կանգնեն դատարանի առաջ։ Սա իրենք էլ են լավ հասկանում եւ գիտեն, որ հենարան չունեն ժողովրդի մոտ»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հունիսի քսանին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ասաց ԱԺ պետաիրավական […]

«Ապրիլի 7-ին, ժամը 12:00-ին կանանցով քայլերթով շարժվելու ենք դեպի կառավարության շենք՝ դուրս շպրտելու ազգային ամոթի ու ողբերգության պատճառ դարձած դավաճանին և իր թրքահպատակ խմբակին»․ կոչ

«Վետօ» նախաձեռնությունը հանդես է ելել բոլոր հայ կանանց և մայրերին ուղղված կոչով, ում ասվում է․ «Խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից անցել է շուրջ 5 ամիս, և արդեն ակնհայտ է, որ պատերազմի հետևանքների ծանրության մեծ մասն իրենց վրա են ընդունել հայ կանայք: Առ այսօր դավաճան իշխանությունները շարունակում են պահել մեզ անորոշության մեջ՝ դիտավորյալ թաքցնելով մեր զոհերի, վիրավորների, […]

Նիկոլը Թուրքիային Արցախ եւ Հայաստան է բերել միտումնավոր եւ մինչեւ պատերազմ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Նիկոլը Թուրքիային Արցախ եւ Հայաստան է բերել միտումնավոր եւ մինչեւ պատերազմ։   Ներկայիս թրքամետ էքստազը դավադիր պատերազմի հաջորդ արարն է։ 2018 թվականի իշխանազավթումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գործնականորեն վերացավ հակաթուրքական դիսկուրսը։   Անհայրենիք հրոսակախումբը դիվանագիտական խողովակները սկսեց լցնել սեփական «թավշյա» գարշահոտ աղբով, միտումնավոր զրոյացնելով […]

«Թուրքական հակակորոնավիրուսային պատվաստանյութը հասանելի կլինի ողջ մարդկությանը». Էրդողան

Փորձարկումների բոլոր փուլերի ավարտվելուն պես, Թուրքիան հասանելի կդարձնի կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութը: Հասանելիության պայմանները հնարավորինս օպտիմալ կլինեն ամբողջ մարդկության համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` դիմելով ՄԱԿ-ի` «COVID-19-ը և հետագա վերականգնման ֆինանսավորումը» թեմայով առցանց նիստի մասնակիցներին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:   Էրդողանը մտահոգություն է հայտնել աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի անհավասար բաշխման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՓետրվարիԱպրիլի