Ռուստամ Բադասյանը դատարանում պարտվել է Նարեկ Մալյանին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտվեց ինձ դատարանում իր իսկ ներկայացրած հայցով։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։ «ՀՀ Արդարադատության նախարարից դատարանը բռնագանձել է 200 000 դրամ ի օգուտ ինձ, որպես իմ դատական ծախսերի փոխհատուցում: Հիշեցնեմ ՎԵՏՕ-ի կարգախոսը՝ մենք պարտություն չունենք…», – գրել է Նարեկ Մալյանը։