06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Վստահ եմ, որ Փաշինյանը 5%-ի շեմը չի հաղթահարի»․ Հովհաննես Սահակյան

«Վստահ եմ՝ ժողովրդի կեսից ավելին չի ուզում ընտրությունների միջոցով հեռացնել դավաճանների խմբակին։ Փոխարենը մտածում է, որ սրանք օր առաջ պետք է հեռանան եւ կանգնեն դատարանի առաջ։ Սա իրենք էլ են լավ հասկանում եւ գիտեն, որ հենարան չունեն ժողովրդի մոտ»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հունիսի քսանին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը։ Նա վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա եւ կգնա արտահերթ ընտրությունների, որովհետեւ նրա մարզային այցերն ունեն մեկ նպատակ՝ շոշափել ժողովրդի տրամադրությունները եւ հասկանալ՝ ինքն ունի՞ անհրաժեշտ ձայներ՝ ապագայում վերարտադրվելու համար։ «Փաշինյանը զգում է, որ ժողովրդի մոտ հենարան չունի։ Վստահ եմ, որ ինքը 5%-ի շեմը չի հաղթահարի։ Երբ նա հրաժարական տա, կտեսնենք, որ 180 աստիճանով ամեն ինչ կփոխվի։ Եթե մեկի հենարանը միայն ուժային կառույցներն են, եթե չի վստահում իր խորհրդարանական խմբակցությանը, հետեւաբար՝ 5%-ի շեմը չի հաղթահարի»,-համոզմունք հայտնեց Հովհաննես Սահակյանը։
Լուիզա Սուքիասյան

aravot.am

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ