20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Թուրքական հակակորոնավիրուսային պատվաստանյութը հասանելի կլինի ողջ մարդկությանը». Էրդողան

Փորձարկումների բոլոր փուլերի ավարտվելուն պես, Թուրքիան հասանելի կդարձնի կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության պատվաստանյութը: Հասանելիության պայմանները հնարավորինս օպտիմալ կլինեն ամբողջ մարդկության համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` դիմելով ՄԱԿ-ի` «COVID-19-ը և հետագա վերականգնման ֆինանսավորումը» թեմայով առցանց նիստի մասնակիցներին: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:

 

Էրդողանը մտահոգություն է հայտնել աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի անհավասար բաշխման կապակցությամբ.

«Այնպիսի երկրների առկայության ֆոնին, որտեղ գրեթե ամբողջ բնակչությունն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, կան միլիարդավոր մարդիկ, որոնք նույնիսկ պատվաստանյութի առաջին չափաբաժինը չեն ստացել»:

Ըստ թուրք առաջնորդի՝ պատվաստումների խնդիրը սպառնալից բնույթ է ստացել, աշխարհի շուրջ 100 երկիր դեռ հասանելիություն չունի կորոնավիրուսի պատվաստանյութերին:

Համաշխարհային տնտեսությունը չի վերականգնվի և համավարակը չի ավարտվի, քանի դեռ չի ապահովվել կորոնավիրուսի պատվաստանյութի արդարացի բաշխումը, ընդգծել է Էրդողանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ