23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2021

Դատախազները չեն ներկայացել Մարտի 1-ի գործով նիստին

Դատախազները չեն ներկայացել Մարտի 1-ի գործով նիստին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Մինչդեռ մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը չեն ներկայացել նիստին։ Նրանք դատարանին հայտնել են, թե ուսումնասիրում են Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական ճանաչելու ՍԴ որոշումը, հանդես են գալու միջնորդությամբ:

Ադրբեջացիները Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի արոտավայրից 13 կով են առևանգել. գյուղապետը հաստատում է /տեսանյութ/

Ադրբեջացիները Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի արոտավայրից 13 կով են առևանգել, տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են վերադարձնել: Գյուղապետ Հակոբ Արշակյանը հաստատել է լուրը:

Սա աբսուրդ է, երբ քանդում են դեռ ոչինչ չկառուցած․ կրթության փորձագետ /Տեսանյութ/

Հանրությունը շոկի մեջ է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից՝ բուհերի շենքերի վաճառքի և ակադեմիական քաղաք կառուցելու մասին։ Բուհական համակարգում արդյո՞ք կա նման փոփոխության անհրաժեշտություն. այն իրականացնելու դեպքում համակարգում ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջանալ: Կրթության ոլորտի փորձագետ Արմինե Դավթյանը աբսուրդ է որակում իշխանության մոտեցումը՝ առողջացնելու փոխարեն, կտրել գլուպը։  Մանրամասները՝ տեսանյութում։ 

Քրիստոսի Սբ. Հարության տոնի խորհուրդը և ուրախությունը ձվի մեջ չի

Եթե ձվի գինն արհեստականորեն բարձրացնում են: Մի՛ գնեք, ու մի նեղվեք: Քրիստոսի Սբ. Հարության տոնի խորհուրդը և ուրախությունը ձվի մեջ չի: Ձուն պարզապես խորհրդաՆԻՇ է: Դրա փոխարեն ավելի շատ Աստծուն մոտեցեք: Ամաչեք ձեր մեղքերի համար ու խոստովանեք, որպեսզի բոլորս բուժվենք: Մեր երեխաներին պատմենք որ մահը վերջին խոսքը չի: Սենց մի բան կա, որ կոչվում է […]

Մեծ բեմ դուրս գալուց առաջ փոքր դահլիճում փորձե՞ր ես անում

Մի քանի հարյուր հոգանոց գյուղ գնալու ու ինչ որ վերացական բաներ ասելու իմաստը ո՞րն է։ Մեծ բեմ դուրս գալուց առաջ փոքր դահլիճում փորձե՞ր ես անում։ Վախենո՞ւմ ես իրական հանդիսատեսից եվ երեվակայական ,, դահլի՞ճ ես ստեղծում,, ։ Լավ, ո՞ւմ կարող եք համոզել, որ մարդամեջ դուրս գալու հետ խնդիր չունեք։ Հազարավոր թիկնապահներով ու դիպուկահարներով եք 100 մետր […]

Գռզոյին միանգամից ԵՊՀ ռեկտոր նշանակեք, հարցը փակեք

Պարոն ԿԳՄՍ նախարար, կլինի՞ Մայր Բուհի շենքը չքանդեք, ի վերջո երկար տարիներ այդ շենքում եք աշխատել: Գռզոյին միանգամից ԵՊՀ ռեկտոր նշանակեք, հարցը փակեք: Կարող եք նույնիսկ ԵՊՀ դիմացի Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի արձաններն ապամոնտաժել և տեղը դնել գելխեղդ ներկայացող անթրաշ անասունի արձանը, բայց խնդրում եմ՝ զերծ պահեք մեզ էս այլանդակության կառուցումից:

Թավշյա «հեղափոխությունից» տուժած քաղաքացիներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու կենտրոն

Թավշյա «հեղափոխությունից» տուժած քաղաքացիներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու կենտրոն, ՀԿ Կենտրոնը հայտարարում է բարեգործական հիմունքներով անվճար ծառայությունների մատուցում ՀՀ քաղաքացիներին ու սփյուռքահայերին՝ «թավշյա» կախվածությունից ձերբազատվելու, իրական կյանք մտնելու և ինքնուրույն վերլուծելու ու փաստեր համադրելու կարողություններ զարգացնելու գործում։ Կենտրոնն առաջարկում է հետևյալ ծառայությունները․ – «դուխով», «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական», «ժողովուրդ ջան», «ըստ էության», «ուրեմն կեցցե», «հպարտ» բառերից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված