19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 7, 2021

Հայ պաշտոնյաների՝ Ղարաբաղ կատարվող այցերը Ալիևին կատաղեցրել է

Հայ պաշտոնյաների՝ Ղարաբաղ կատարվող այցերին պետք է վերջ դրվի։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020-ի արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ, հայտնում է Интерфакс-Азербайджан-ը: «Նախազգուշացնում ենք, որ եթե կրկին նման սադրիչ քայլեր ձեռնարկվեն, Հայաստանն ավելի կզղջա դրա համար», – սպառնացել է Ալիևը:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 201, մահվան՝ 14 նոր դեպք

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 2901 է: Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունվարի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 695 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր […]

Եռակողմ հայտարարությունն անվտանգության հստակ երաշխիքների հարցը չլուծեց․ Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Վերջին շրջանում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տարբեր բնույթի միջադեպեր են գրանցվում՝ հիմնականում անկանոն կրակոցներից մինչև քաղաքացիական մեքենաների նկատմամբ սադրանքներ։ Առաջին հայացքից դրանք լոկալ բնույթի, փոքր դեպքեր են, սակայն հստակ ցուցիչ են առ այն, որ անվտանգային խնդիրները սրվելու մեծ ռիսկեր են պարունակում և սցենարային տարբեր զարգացումներ կարող են […]

Ի՞նչ կապ կարող է լինել Երկրի երկրաբանական շերտերի ու Ստյոպիկ Սաֆարյանի միջև․ Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է․ «Ի՞նչ կապ կարող է լինել Երկրի երկրաբանական շերտերի ու Ստյոպիկ Սաֆարյանի միջև։ Ոչ, սխալվում եք` նա այդ շերտերում հայտնաբերված արխեոպտերիքս չէ։ Պարզապես Ստյոպան մասնագիտությամբ երկրաբան է, 1995թ. ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը, իսկ 1999թ.` նույն ֆակուլտետի ասպիրանտուրան։ Ընդ որում շատ կարգին մասնագիտություն է, իսկ երկրաբանները հիմնականում շատ հետաքրքիր մարդիկ։ Ստյոպան […]

Քաղհասարակության անհասկանալի լռությունը․ գուցե մասնակի՞ց է ՀՀ դեմ դավադրությանը․ Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԼՌՈւԹՅՈւՆ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ զոհված, անհետ կորած, գերության մեջ հայտնված, վիրավոր զինծառայողների տվյալները համարվում են պետական գաղտնիք։ Պետական գաղտնիքի մասին ՀՀ օրենքում այդպիսի դրույթներ գոյություն չունեն։ Եվ ի՞նչ․․․Բացի «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանից, այսպես կոչված, քաղաքացիական հասարակությունը, լրատվական կազմակերպությունները լռում են։ Զարմանալի է, այսպես կոչված, […]

Դավաճան Նիկոլն անուշադրության է մատնել ծանր վիրավորված զինվորներին․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Դավաճան Նիկոլն անուշադրության է մատնել ծանր վիրավորված զինվորներին Համացանցը ողողված է ծանր վիրավորված զինվորների լուսանկարներով (կան նաև տեսանյութեր), որոնց հետագա բուժումը, իսկ ավելի ճիշտ ասել ողջ մնալու համար անհրաժեշտ է այն շարունակել արտասահմանյան կլինիկաներում… Տղաների բուժման համար անհրաժեշտ են բավական մեծ գումարներ, որոնք ծանր վիրավորված զինվորների ծնողները և հարազատները չունեն […]

Կապիտոլիումում կրակահերթի հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ

Երիտասարդ կինը, որը ծանր վնասվածք էր ստացել Կապիտոլիումի շենքը գրոհելու ընթացքում, մահացել է հիվանդանոցում, հաղորդում է NBC հեռուստաընկերությունը։ ԱՄՆ Կոնգրեսի շենքում, որտեղ որոշ ժամանակ առաջ ցուցարարների խումբ էր ներխուժել, կրակահերթ է տեղի ունեցել: Ցուցարարաների հետ բախումների ընթացքում տուժել է մի քանի ոստիկան, վիրավորված իրավապահներից առնվազն մեկը հոսպիտալացվել է։ Նրանց առողջական վիճակի մասին չի հաղորդվում։ Վաշինգտոնում […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը սգո պատարագ է մատուցում Եռաբլուրում. ՈւՂԻՂ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը սգո պատարագ է մատուցում Եռաբլուրում։ Հունվարի 7-ը, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող օրը, հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց: Այդ օրը Ս. Պատարագի ավարտին  բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրմիներին:  Սգո պատարագին առաջարկում ենք հետևել ուղիղ միացմամբ։

Ադրբեջանի ԶՈւ-երը փոքր տրամաչափի զենքերով կրակ են արձակել ՊԲ դիրքերի ուղղությամբ․ WarGonzo

Ադրբեջանի Զինված ուժերը փոքր տրամաչափի զենքերով կրակ են արձակել Արցախի ՊԲ դիքերի ուղղությամբ Այս մասին հայտնում են @wargonzo-ի՝ Ստեփանակերտի աղբյուրները: Շուշիից լսվում են անկանոն կրակոցներ: Ըստ աղբյուրի, կրակում են Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ: Խաղաղապահներն արդեն տեղեկացվել են դեպքի մասին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԴեկտեմբերիՓետրվարի