26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 9, 2020

Ցուցարարի ոտքը ջարդեցին Մյասնիկյան պողոտայում խաղաղ ակցիայի ժամանակ /տեսանյութ/

Ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկեցին և ոտքը ջարդեցին Մյասնիկյան պողոտայում Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ՝ հայտնում է Yerkir.am-ը։ Ի նշան բողոքի ցուցարարները փակել էին Մյասնիկյան պողոտան, վարորդներից մեկը մեքենան վարեց ուղիղ ցուցարարի վրա և երիտասարդին վրաերթի ենթարկելուց հետո անգամ չկանգնեց։ Տուժած ցուցարարին հիվանդանոց տեղափոխեցին մեկ այլ ավտոմեքենայով։  

Բերքանուշի գյուղապետը ևս պահանջում է Փաշինյանի հրաժարականը

Արարատի մարզի Բերքանուշ գյուղի գյուղապետ Մանվել Հայրապետյանը ևս միանում է Փաշինյանի հրաժարականի համաժողովրդական պահանջին: Yerkir.am-ի հետ զրույցում Մանվել Հայրապետյանը հաստատեց այս փաստը՝ նշելով, որ իր պահանջը կապված է վարչապետի վարած ծայրահեղ ապազգային քաղաքականության հետ: Գյուղապետի համար անընդունելի են նաև Փաշինյանի անմիջական շրջապատում եղած սորոսականների, աղանդավորների, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների գոյությունն ու արտոնյալ կարգավիճակը: «Նա այս ամենով […]

Շոկ։ Ինչու է թուրքական ֆիլմի սաունդթրեքը պատերազմի ժամանակ դարձել ԶինՈւժ մեդիայի «այցեքարտը» /տեսանյութ/

Ամեն օր նոր բացահայտումների ենք հանդիպում: Զինուժ մեդիայի ղեկավարությունը պետք է բացատրություն տա, ինչու Հայաստանում չկային մասնագետներ, կոմպոզիտորներ, երաժիշտներ,որ թուրքական ֆիլմի սաունդթրեքը վերցրել ու այս պատերազմում դարձրել էին ԶինՈւժ մեդիայի «այցեքարտը»: Գրում է Դեժավյու տելեգրամյան ալիքը։

Երևանում պայթեցրել են «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի ավտոմեքենան

Երևանում պայթեցրել են «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի ավտոմեքենան. գրում է Shamshyan.com–ը։ «Այսօր, դեկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Դավթյան փողոցի 1/4 շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել։ Ոստիկանները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում, պայթեցրել են Lexus մակնիշի ավտոմեքենան»,–նշված է կայքում։ Ըստ կայքի տեղեկությունների` […]

Ապարանում Փաշինյանին աջակցող մարզպետի եւ նախարարի կազմակերպած հանրահավաքին հազիվ 40 մարդ են հավաքել

Նախօրեին ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասնակիցների թիվը չի գերազանցում 40-ը: Mediaport-ի փոխանցմամբ՝ հավաքը կազմակերպվել է Սուրեն Պապիկյանի ու Արագածոտնի մարզպետի կողմից: Փողոց դուրս եկածները հիմնականում մարզպետարանի աշխատակիցների ազգականներն են, մեծամասամբ տարեց մարդիկ: Այն, որ հանրահավաքը բեմականացված է ապացուցում է նաև այն փաստը, որ իշխանական 1in.am-ը առաջին իսկ պահից ապահովում է դրա հեռարձակումը՝ ուղիղ եթերում: […]

Նիկոլը «քաղաքական դիակ» է. Շարմազանով

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ոստիկանության ու ԱԱԾ-ի թիկունկում ծվարած նիկոլահողատուները ժողովրդի վստահությունից են խոսում։ Այ թուրքի առաջ «կզողի» սազանդարներ, հողատուն հրաժարական կտա ու արտահերթ ընտրությունները ցույց կտան, որ բացի «սորոսագրանտակերներից» ձեզ սատարող չկա։   Նիկոլը «քաղաքական դիակ» է»։

Ոստիկանության ծառայողները զանգվածաբար լքում են համակարգը

Mediaport-ի աղբյուրները հայտնում են, որ վերջին 5 օրերի ընթացքում ոստիկանության կադրերի բաժնում ստացել են 167 ոստիկանի աշխատանքից ազատման դիմում: Այսօր առավոտյան ստացել են ևս 15 սպայի դիմում՝ ծառայությունից ազատվելու վերաբերյալ, առնվազն 10 ոստիկանության սպա հիմա դիմումներ է գրում ոստիկանության տարածքային բաժիններում, ծառայությունից դուրս գալու վերաբերյալ։ Նման տեմպի պահպանման պարագայում այս շաբաթվա վերջն ոստիկանությունից ազատման դիմում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի