Ցույցը կցրես, որ մարզպետ նշանակեմ։ Իշխանությունը ջարդարար բրիգադներ էր հանել Փաշինյանի հրաժարականը պահանջողների դեմ․ Հրապարակ
Երեկ, կեսօրից սկսած՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ողջ հանրապետությունում անհնազանդության ակցիաներ տեղի ունեցան։ Իշխանությունը, պարզվում է, լրջորեն պատրաստվել էր այդ ակցիաներին․ ոստիկանական մեծաթիվ զորքերից բացի, ջարդարար բրիգադներ էին հանվել, որոնք ֆիզիկական բռնության միջոցով ցրում էին ցուցարարներին։ Արարատի մարզի Սուրենավան համայնքի Երեւան-Երասխ միջպետական մայրուղին բացելու հոգսն իր վրա էր վերցրել «Իմ քայլի» պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի հայրը՝ […]