25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 5, 2020

Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը եղել է Արցախի բանակը գլխատելը. Վազգեն Մանուկյան

Խնդիրները, որոնք դրված էին 1988 թվականին, նորից դրված են մեր առջև. այդ բոլոր խնդիրները պետք է լուծվեն, Ազատության հրապարակում հայտարարեց Հայրենիքի փրկության խորհրդի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։   «Կա այսպիսի խոսք՝ եթե դու խնդիր ես լուծում և անհաջողության ես հասնում, ապա ոչ թե խնդիրը փոխիր, այլ փոխիր քո մեթոդները։ Խնդիրը պետք է լուծել, բայց ոչ […]

Վարչապետի աթոռին փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է. Արթուր Վանեցյան /տեսանյութ/

Հայաստանի վարչապետի աթոռին այս պահին ունենք քաղաքական դիակ: Վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը քաղաքականապես մահացել է: Վարչապետի աթոռին փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է, այսօր կայացած հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Քաղաքական դիակը պետության քանդման և պարտության գործում մեծ դեր է ունեցել և շարունակում է ունենալ: Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել […]

«Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից». Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ից ուղերձ էր հղել հանրահավաքի մասնակիցներին

Ազատության հրապարակում ընթացող «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում, քանի որ հանրահավաքից առաջ նրան հրավիրել են ԱԱԾ։ Սակայն Գագիկ Ծառուկյանը ժողովրդին ուղերձ էր հղել, որն ընթերցեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Մինչ ուղերձի ընթերցումը, Իվետա Տոնոյանը նշեց, որ իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով են ԲՀԿ առաջնորդին կանչել ԱԱԾ, որպեսզի […]

Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ

Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը: «Պարզ է, որ նա այլևս չի տիրապետում իրավիճակին: Նա պետք է հեռանա»,- ասված է Միկոյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ:

Ի՞նչն է որոշիչ լինելու Արցախի հարցով առաջիկա հանգուցալուծման մեջ. Արմեն Գեւորգյանը կանխատեսել էր հնարավոր զարգացումները

Դեռ 2019 թվականի հոկտեմբերի 18-ին հրապարակվել էր նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Բոլոր հնարավոր պատերազմներն անսպասելի են սկսվում» խորագրով հոդվածը, որտեղ հեղինակը կանխատեսում էր նոր  պատերազմի հնարավորությունը և ըստ էության զգուշացնում վտանգավոր զարգացումների  մասին։  Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ ցավով արձանագրելով, որ ժամանակին հետևություններ չարվեցին և անտեսվեցին  ակնհայտ ռիսկերը։ «Ի՞նչն է որոշիչ լինելու Արցախի հարցով առաջիկա հանգուցալուծման […]

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին այս պահին ոստիկանական համազգեստներ են բաժանում. Mediaport

Լուրեր են ստացվում, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին այս պահին ոստիկանական համազգեստներ են բաժանում՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդի դեմ փողոց հանելու համար։ Այս մասին հայտնում է Թելեգրամի Mediaport ալիքը: Mediaport-ը լրացուցիչ մանրամասներ կհայտնի՝ ճշտելով լուրերը:

Զինվորների մարմինները գրավյալ տարածքներում՝ մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ. Տեր Հովհաննես /տեսանյութ/

Տխուր եմ, որ այսօր մեր զինվորների մարմիններն այնտեղ են, ուր թշնամին է՝ գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ, «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքում ասաց Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը։   «Այսօր ես շատ տխուր եմ, տխուր եմ նրա համար, որ կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, տխրում եմ, որ այսօր մեր զինվորների մարմիններն այնտեղ են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի