Զինվորների մարմինները գրավյալ տարածքներում՝ մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ. Տեր Հովհաննես /տեսանյութ/
«Այսօր ես շատ տխուր եմ, տխուր եմ նրա համար, որ կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, տխրում եմ, որ այսօր մեր զինվորների մարմիններն այնտեղ են, ուր թշնամին է՝ գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ։
Կարո՞ղ ենք ասել՝ պատճառը որն է, որ մենք հպարտ քաղաքացի ենք։ Հպարտությունը մեծ մեղք է։ Այսօր բազում երկրներ, գերտերություններ, պատերազմի չեն, բայց չեն ասում հպարտ քաղաքացիներ, իսկ մենք կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մամինները թողնելով այնտեղ՝ մեզ հպարտ քաղաքացի ենք համարում», – ասաց նա։