28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 30, 2020

Արցախյան մարտերում զոհված Շավարշ Մուրադյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանող էր

xcx.thumb_

Հայաստանի ամերիկյան համալսարանը սգում է իր սիրելի ուսանող Շավարշ Մուրադյանի մահը, որը զոհվել է մեր հայրենիքը հերոսաբար պաշտպանելիս: Այս մասին ասված է ՀԱՀ ֆեյսբուքյան էջում։ «2016թ. ապրիլյան պատերազմում իր հերոսական մասնակցության համար Շավարշը պարգևատրվել է Մարշալ Բաղրամյան, Աղբյուր Սերոբ մեդալներով և ՀՀ ՊՆ հուշամեդալով: 2017 թ. Շավարշը վերադարձավ ՀԱՀ` ուսումը շարունակելու և որակավորված մասնագետ դառնալու […]

Երբեք թույլ չենք տա, որ ևս մեկ ցեղասպանություն իրականացվի մեր հայրենիքում. ՀՀ նախագահ

Armen-Sargsyan-2 (1)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» հեռուստաալիքի, որում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային: Հարց– Պարոն նախագահ, շնորհակալ ենք Ձեր ժամանակից մեզ տրամադրելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի այն   հայտարարությունները, որտեղ նա նշել է, թե աջակցելու է Ադրբեջանին՝ «վերադարձնելու օկուպացված տարածքները»: Ինչպե՞ս    կարձագանքեք սրան: – Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Թույլ տվեք սկսել իմ ցավակցության խոսքը հայտնելով Քուվեյթի էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ   Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ մարդասեր առաջնորդ, Նորին գերազանցություն շեյխ […]

«Այս տեղեկությունները ծայրահեղ անհանգստացնող են, սա կբերի հումանիտար աղետի»․ Արման Թաթոյան

Arman-Tatoyan-2

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել զինվորական վարձկանների՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով՝ համաձայն միջազգային լրատվամիջոցներում անընդհատ պտտվող տեղեկությունների: Խոսքը գնում է 3,000-4,000 վարձկանների մասին, որոնք Արցախի ու Հայաստանի դեմ այս օրերին ընթացող պատերազմին մասնակցելու համար վարձվել են 1,500-2,000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ ըստ այդ աղբյուրների: […]

Ադրբեջանի գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել

550371

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկությունը հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 29-ին Մարտակերտում նաև 9-ամյա երեխա էր զոհվել:

Այսօր միակ իշխանությունը Հայոց հզոր բանակն է. Մարգարիտ Եսայան

18128_s

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Պատերազմ, օր 4-րդ   Երեւանում եւ Արցախում այսօր իշխանությունը ռազմական ղեկավարությունն է… Այսօր միակ իշխանությունը Հայոց հզոր բանակն է…   Այսօր հին ու նոր գեներալիտետը, զինվորն ու հրամանատարը միակ իշխանությունն են մեր երկրում․․․   Մեր զինվորի բազկին՝ ուժ, մեր հրամանատարների ոգին՝ անպարտ եւ […]

Բռնի մարտեր են սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև

120391574_3225913307457541_8581731067812369125_o

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դանիայի խորհրդարանի պատգամավոր Լարս Ասլան Ռասմուսենը իր էջում գրել է՝ Բռնի մարտեր են սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և նրանցից շատերը զոհվել են:   Այստեղ Դանիայից դժվար է տեսնել իրավիճակը, բայց ես չեմ կասկածում, թե որտեղ եմ կանգնած: 200% -ը Հայաստանի կողմն է:   Ադրբեջանը […]

ՌԴ-ն հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը. Պեսկով

peskov-1

Ռուս զինվորականներն ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են շփման գծում իրավիճակի զարգացմանը, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները: Ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, նաև մենք հանգամանորեն արձանագրում ենք բոլոր […]

Արցախում ենք` որոշակի կամավորական առաքելությամբ. Հայկ Մամիջանյան

18132_s

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Արցախում ենք` որոշակի կամավորական առաքելությամբ   Խումբը բաղկացած է երիտասարդական կազմակերպության այն անդամներից, որոնց դեռ չեն կանչել ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներից և որոնք ներգրավված չեն հումանիտար աջակցության կազմակերպման ծրագրերում»:

Կրեմլը Թուրքիային զսպվածության կոչ է անում Ղարաբաղի հարցում

jhold.thumb

Մոսկվան տարածաշրջանային բոլոր խաղացողներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:   Այդպես նա մեկնաբանել է Անկարայի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, սեպտեմբերի 29-ին Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, հայտնել էր, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված