25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 11, 2020

Ռոմանոս Պետրոսյանը սկսել է կադրային ջարդը. ոլորտում կոտորած է սպասվում․ «Հրապարակ»

«Մենք օրեր առաջ գրել էինք, որ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելուն պես սկսել է կադրային ջարդը, հատկապես՝ անտառի ոլորտում։ Նա իր մոտ է կանչել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Մացակյանին և կարգադրել` փոխել բոլոր մասնաճյուղերի տնօրեններին։ Վերջինս արձակուրդ է վերցրել, հավանաբար՝ հույսով, որ մինչ վերադառնալը նախարարը խելքի եկած կլինի և կգիտակցի, որ ոլորտում նման կոտորածը […]

Աղմկահարույց գաղտնալսումից երկու տարի անց. «Ժողովուրդ»

«Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման հրապարակումից անցել է երկու տարի: Եվ եթե այս երկու տարիների ընթացքում չի ստացվում բացահայտել գաղտնալսման դեպքը, համենայնդեպս, հանրությունը չունի որևէ տեղեկություն բացահայտման վերաբերյալ, ապա ի՞նչ սպասել ուժային կառույցներից այսքանից հետո:   Հիշեցնենք, որ երկու տարի առաջ` 2018-ի սեպտեմբերի 11-ին, համացանցում […]

Մարտական գեներալ Սամվել Կարապետյանի անունը ոսկե տառերով է գրվելու հայ ժողովրդի ազատամարտի պատմության մեջ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավոր ծնունդդ, կենդանի հերոս:   Քո և քո զինակից ընկերների շնորհիվ ազատագրված է Արցախը: Մարտական գեներալ Սամվել Կարապետյանի անունը ոսկե տառերով է գրվելու հայ ժողովրդի ազատամարտի պատմության մեջ»:

Ակնհայտ է արդեն, որ կորոնավիրուսային մղձավանջն աշխարհով մեկ չի ավարտվի մինչեւ համապատասխան պատվաստանյութի լայնածավալ կիրառումը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է արդեն, որ կորոնավիրուսային մղձավանջն աշխարհով մեկ չի ավարտվի մինչեւ համապատասխան պատվաստանյութի լայնածավալ կիրառումը։ Համաճարակի դեմ պայքարը մեր հայրենակիցների կյանքի, առողջության եւ բարեկեցության հաշվին տապալող կառավարությունը աշխարհում արտադրության համար նախատեսվող մի քանի տասնյակ հետազոտություններից նախընտրել է սպասել՝ հաշվի առնելով մեր հայրենակից, բարերար Նուբար Աֆեյանին պատկանող […]

Ալեն Սիմոնյանի նախագծին անլուրջ են վերաբերվում անգամ թիմում. «Իրատես»

«Երկրի համար առաջնային բոլոր խնդիրները «լուծելուց», մարդկանց սոցիալական վիճակը բարելավելուց հետո իշխանությունները լծվել են քաղաքացիներին տուգանելու սրբազան գործին: Դիմակների, գույքահարկի թեման դեռ չմարսած՝ քաղաքացիների վզին շրջիկ առևտրի հարկն են ուզում փաթաթել, որ նրանք էլ ավելի մեծ խանդավառությամբ «դմփ-դմփ-հու» անեն: Չբավարարելով «անգրագետ պողոսների» համար օրական մի հարկ բստրելու մոլուցքը՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անցել է […]

Միակ պատասխանատուն.Գևորգ Ստեփանյան

Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միակ պատասխանատուն… Երկրում ծառացած բազմաթիվ խնդիրների ֆոնին իշխանությունները շարունակում են մեղավորներ փնտրել։ Տրամաբանական է, որ իշխանության ղեկավարը կփորձի մեղավորներ կարգել՝ կադրային փոփոխությունների գնով ժողովրդին սիրաշահելու գնով։ Պառլամենտական կառավարման համակարգի պայմաններում և վարչապետի՝ անսահմանափակ լիազորությունների պարագայում երկրում տիրող իրավիճակն ունի մեկ պատասխանատու՝ ի դեմս գործող վարչապետի։ Երկու տարին բավական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի