24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 4, 2020

Աշխատասենյակային արդարադատություն. Էլինար Վարդանյան

Երբ աշխատասենյակը դառնում է առանցքային Սահմանադրական դատարանի գործունեության համար, հասկանալի է դառնում, որ ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամը բերել է նաև մարդկային արժեքների խորը ճգնաժամի։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը: Նա, մասնավորապես, գրել է. «ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակից, նրա բացակայությամբ, իրերը հավաքելու և նրան ուղարկելու փաստի իրավական գնահատականին […]

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ղրղզստանի քաղաքացիների համար տեղաշարժի պայմանները կարող են մեղմվել. Տիգրան Սարգսյան

Մենք առաջարկել ենք իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ղրղզստանի մասնակցությամբ պիլոտային ծրագիրը: Այս մասին Մոսկվա-Բիշքեկ-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ ծրագրի իմաստն այն է, որպեսզի ստեղծվեն հնարավորություններ մարդկանց ազատ տեղաշարժի համար, որոնք կարող են բժշկական ցուցում ներկայացնել այն մասին, որ կորոնավիրուսի կրողներ չեն:  «Նախաձեռնության նպատակն է բացել սահմանները […]

Արտակարգ իրավիճակի ավարտից հետո դիմակ կրելը կշարունակի մնալ պարտադիր. Մակունց

Արտակարգ իրավիճակի ավարտից հետո դիմակ կրելը կմնա պարտադիր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Քանի որ մեր երկրում համավարակի տվյալներն այնպիսին չեն, որ սահմանափակումները ամբողջովին վերացվեն, անհրաժեշտ են օրենքներ, որոնք հնարավորություն կընձեռեն վերահսկել իրավիճակը, մասնավորապես՝ դիմակներ կրելը», – ասաց նա:  Մակունցն ընդգծեց՝ թեև վարակվածների թիվը նվազում է, այնուամենայնիվ, դիմակ կրելը կմնա […]

Կարանտին արտակարգ դրության փոխարեն. Օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովն այսօր 80 կողմ 28 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին: Դրանով ենթադրվում է արտակարգ դրության ռեժիմը կարանտինով փոխարինելու հնարավորությունը:  Կարանտին կարող է մտցվել առողջապահության նախարարություն առաջարկով մարզպետի կամ Երեւանի քաղաքապետի կողմից՝ վարակիչ հիվանդությունների […]

Ամեն ինչի մեղավորը կրկին ժողովուրդն է. Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինչ-որ արտակարգ դրությունը ինչ-որ կարանտինով փոխարինելու ինչ-որ նախագծի քննարկումները ցույց են տալիս, որ ամեն ինչի մեղավորը կրկին ժողովուրդն է, պարզվում է` մարդիկ դիմակ չեն կրել, դիմակը լավ չեն կրել, դրանով էլ տապալել են համավարակի դեմ պայքարը ու պետությանը ահռելի վնասներ են պատճառել։ Այս իշխանությունն անուղղելի է, իսկ […]

Ինչ քշել են քշել նախկինում, «ռեյսավիկ» են եղել տնաշենները․ նախարարը՝ խնայված բենզինի մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, անդրադառնալով նախկինում բենզինի օգտագործմանը: Նա, մասնավորապես, նշել է. «Տեխնիկական փաստ` 2019-ից այնքան խնայված բենզին կա, որ մեր նախարարությունն այս տարի բենզինին հատկացված ամբողջ գումարից չի ծախսելու գեթ մեկ լումա (ավելի քան 10 տոննա կարող էինք գնել), ու մյուս տարվա մի հատվածում էլ դեռ վառելիք կունենանք: […]

ՌԴ մեկնել ցանկացողների ակցիան ԱԺ-ի մոտ․ ուղիղ

Ռուսաստանի դաշնություն մեկնել ցանկացողները այսօր՝ սեպտեմբերի 4-ին բողոքի ակցիա են իրականացնում Ազգային Ժողովի մոտ։ Հիշեցեենք, որ նրանք տևական ժամանակ է ինչ բողոքի ակցիաներ են անում։ Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, մահացել է 5 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 44 461 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 190-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 39 257 (+402)։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1163 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 891 (+4), այլ պատճառներով՝ 272 (+1):  Մեկ օրում մահացել է 5 մարդ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի