26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 23, 2020

«Խնդրում եմ Աննա Հակոբյանին կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ ՉԲԱԺԱՆԵԼ, այն էլ՝ առանց ձեռնոց». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդրում եմ Աննա Հակոբյանին կորոնավիրուսի կանխարգելման մասին բուկլետներ ՉԲԱԺԱՆԵԼ, այն էլ՝ առանց ձեռնոց: Հիշեք, որ անգամ ԿԲ-ն է շրջանառությունից հանում հին թղթադրամները՝ վիրուսի տարածումը թղթե կրիչների միջոցով սահմանափակելու համար: Շնորհակալություն: Հ.Գ. Խնդրում եմ գրառմանս տակ այլ բաներ չգրել»:

Հետեւում եմ, բա ձեր մասկան որտե՞ղ է. քաղաքացին հանդիմանեց Աննա Հակոբյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Երեւան քաղաքում կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ բուկլետ բաժանելիս հանդիպեց քաղաքացու, ում հորդորեց` հետեւել կորոնավիրուսից պաշտպանվելու եղանակներին, ինչին ի պատասխան քաղաքացին ասաց. «Հետեւում եմ, բա ձեր մասկան որտե՞ղ է»: Աննա Հակոբյանը պատասխանեց. «Մենք դրա մասին կխոսենք»: Վարչապետի կինը մտավ նաեւ դեղատուն, մթերային խանութներ` տեղեկատվական բուկլետները բաժանելու համար: Հակոբյանը բուկլետ տվեց […]

Սորոսականները համախմբվել են Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի շուրջ. Նարեկ Մալյան (ֆոտո)

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում գրել է.  «Սորոսականները բացահայտ համախմբվել են Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի շուրջ: Արցախի մեր հայրենակիցները շատ ուշադիր և զգույշ պետք է լինեն, սորոսի վաստակները շատ ավելի վտանգավոր են քան հարևան պետության բանակն ու կորոնավիրուսը միասին վերցրած»,– գրել է Նարեկ Մալյանը։       

Թոմ Հենքսը պատմել է, թե ինչպես է իրեն զգում կորոնավիրուսով վարակվելուց հետո

Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը թվիթերյան իր էջում ներկայացրել է, թե ինչպես է իրեն զգում կորոնավիուսով վարակվելուց հետո։ Նշենք, որ Հենքսն ու նրա կինը՝ Ռիտա Վիլսոնը հոսպիտալացվել էին Ասվտրալիայում, իսկ 10 օր առաջ նրանք կարանտինի ռեժիմի տակ էին մտցվել։ «Մենք մեզ արդեն ավելի լավ ենք զգում»,- հայտարարել է Հենքսը։ Նա նաեւ ասել է, որ ինքնամեկուսացումը աշխատում […]

Տիգրան Սարգսյանը նոր պաշտոն ունի

Տիգրան Սուրենովիչ Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահի տեղակալ, հայտնում է բանկի կայքը: Տիգրան Սագրսյանը ծնվել է 1960 թվականի հունվարի 29-ին Հայկական ՍՍՀ Կիրովական քաղաքում։ Մանկության տարիներին ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ 1967 – 1977 թվականներին Սարգսյանը ստացել է նախնական կրթություն՝ Ա. Պուշկինի անվան դպրոցում։ 1977 թվականին Տիգրան Սարգսյանը ընդունվել է Երևանի տեխնիկական […]

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է արդարադատության նախարարին

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով մարդկանց շփումները նվազեցնելուն ուղղված Կառավարության քաղաքականությունը, առաջարկել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ օրենսդրական նախաձեռնության կարգով դատավարական օրենսգրքերում համապատասխան փոփոխությունների և լրացումների, ինչպես նաև տեխնիկական աջակցության միջոցով հնարավորություն ընձեռել՝  -փաստաբաններին՝ էլեկտրոնային կարգով ներկայացնել հայցադիմումը և այլ դատավարական փաստաթղթերը -դատավարության մասնակիցներին՝ մասնակցել […]

13 օր է, ինչ ես և մեր անձնակազմը մեկուսացել ենք․ ես չեմ տեսնում երեխաներիս, կնոջս, քանի որ 24-ժամյա ռեժիմով աշխատում եմ, հիմա ինչո՞ւ չեք նստում տանը․ «Նորք» ինֆեկցիոնի բժշկի կոչը՝ բնակչությանը

Արդեն 13 օր է, ինչ ես և մեր գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել ենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Աշոտ Պապիկյանը։ «Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս միայն այն բանի համար, քանի որ 24-ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով, թե՛ հաստատված թե՛ կասկածվող հիվանդների հետ, քանի […]

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան սպասվում էր. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի լրատվական վարչությունից: Նիստի սկզբում վարչապետը նշել է՝ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել շատ ավելի երկար, քան ի սկզբանե սպասվում էր կամ կանխատեսվում: «Այդ առումով, մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի